▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է»․ Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ ու առաջարկում եք 24-ժամյա ռեժիմում քննարկել. ՀԷՑ-ի խլման գործընթացը բացասական առումով մեծ ազդեցություն է ունենալու ներդրումային մթնոլորտի վրա: Ո՞րն է նախագիծը հրատապ քննարկելու պատճառը»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին, ով ասել էր, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի նախագծի հրատապ ընդունումը պայմանավորված է էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտի իրավական կարգավորման բացերը կարգավորելու անհրաժեշտությամբ»:

«Էն արտահայտությունը, որը դուք թույլ տվեցիք՝ «ՀԷՑ» և «խլել», երկու բառն էլ նախագծի մեջ առկա չեն: Դա վերաբերում է էներգետիկ ոլորտի բարեփոխումների շարունակականությանը: Այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ»,- նշեց Սիմոնյանը: Գրիգորյանի արձագանքը չուշացավ. «Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է: Ձեզնից պահանջվում էր ասել՝ ո՞րն է հրատապությունը: Հենց էսօր տեսա՞ք ՀԷՑ-ում խնդիրները»:

Դիտեք նաև՝

***

ՀԷՑ–ի պետականացման նախգիծը ԱԺ–ում քննարկվելու է 3–ժամյա ռեժիմով. Գեղամ Մանուկյանը բացատրություն պահանջեց

Ռազմավարական մի ոլորտ, որը վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որը մտնելու է յուրաքանչյուր քաղաքացու գրպան, այդպես ոտքի վրա, 3 ժամյա ռեժիմով բերել, քննարկե՞լ, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը ՏԿԵ փոխնախարարաին։  

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը պնդեց, թե հանձնաժողովի նիստի ժամանակ այդ բոլոր հարցերին կանդրադառնանք, հիմա չենք ծավալի քննարկում։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ—ն արտահերթ նիստով քննարկում է որոշ հարցեր, որոնց թվում է նաև Էլեկտրական ցանցերի պետականացման գործընթացը։

***

ՀԷՑ-ի պետականացման նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՔՊ-ական, հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանին՝ ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը հարցրեց. «Ասում եք՝ պետություն պետության ներսում: Ե՞րբ հասկացաք, որ պետություն կա պետության ներսում: Էն ժամանակ, որ Սամվել Կարապետյանը հայտարարություն արե՞ց: Երկրորդ, 2025-ի պլանը նորմալ հաստատվել է, ի՞նչ տեղի ունեցավ էս ընթացքում, որ հիշեցիք՝ ՀԷՑ-ը խախտումներով է աշխատում»:

Վարդանյանն արձագանքեց. «Նախագծում հլը ՀԷՑ-ի մասին բան գրված չի, նախագիծը մի բանի մասին է՝ տալ հնարավորություն՝ խախտումների առկայության պարագայում ժամանակավոր օպերատիվ միջամտություններ անել: Նախատեսվում է հնարավորություն, օրինակ, օտարելու այս կամ այն ընկերության բաժնետոմսերը, որ պետությունն ունենա ձեռքբերման նախապատվության իրավունք: Կապել Սամվել Կարապետյանի հայտարարության հետ, այդքան էլ ճիշտ չէ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին