▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունը հոգևորականներին, որոնց դեմ կոմպրոմատներ ունի, փորձում է միացնել իր հակաեկեղեցական շարժմանը». Տեր Վրթանես Բաղալյան

«Այս առճակատումը եկեղեցու դեմ փակուղային է: Պետական, քաղաքական մտածելակերպ ունեցող իշխանությունները պետք է փորձեն եկեղեցու հետ հաշտության եզրեր գտնել: Սակայն փորձում են անհատ հոգևորականների, որոնց դեմ կոմպրոմատներ ունեն, տարբեր ճանապարհներով միացնել իրենց հակաեկեղեցական շարժմանը»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Նա նշել է, որ կոմպրոմատների պահը հստակ է, «քանի որ հիմնականում Նիկոլ Փաշինյանին միանում են այն անփորձ Տեր հայրերը, որոնք երկար չեն ծառայել եկեղեցուն կամ անձնական ամբիցիաներ ունեն, կամ էլ այնպիսի բարձրաստիճան հոգևորականներ, որոնք չունեն բարոյական հոգևոր այնպիսի նկարագիր, որ խոցելի չլինեն իշխանությունների կողմից»:

«Այն հակաեկեղեցականները, որոնք արժանիք չունեն եկեղեցում լինելու, հիմա կտեսնեք, որ կարճ ժամանակ անց այն նույն բաներով, ինչով որ Նիկոլ Փաշինյանն էր իրենց շանտաժ անում, այդ նույն բաները հավատացյալ, պարզ ժողովուրդը, որ իրենց եկեղեցական լինելու պատճառով չէր բարձրաձայնում, շատ արագ կբարձրաձայնի և համացանցում կհայտնվեն այն նույն տվյալները, որովհետև իշխանական թևը շանտաժ է անում, անդամագրում է հակաեկեղեցական շարժման մեջ և ունեցած տեղեկությունները նաև հրապարակում է: Այն կոմպրոմատները, որ ունեն հակաեկեղեցականների դեմ, որոնցով իրենց վախեցնում են, եկեղեցու դեմ դուրս գալուց հետո կարճ ժամանակ անց հրապարակելու են իրենց դեմ»,- հավելել է Տեր Վրթանեսը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին