Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես Բաղալյանին հասած տեղեկությունների համաձայն՝ տեղական չինովնիկները՝ մարզպետեր, համայնքապետեր, թափառաշրջիկների խումբ են ձևավորել, որոնք փողի դիմաց Նիկոլ Փաշինյանին դիմավորում են մարզային այցերի ժամանակ:
«Այս թափառախումբը պատարագից, հոգևոր բաներից հեռու մարդիկ են: Օրինակ՝ Վայքում 3 000 դրամ են տվել, որ գնան, վարչապետին ջերմ բարևեն ու հարցնեն՝ «Ե՞րբ ես Վեհարանն ազատում սրանցից»՝ այդկերպ, իբրև, տպավորություն ստեղծելով, թե ժողովուրդն է այդ կարծիքին»,- Այսօր.am-ին է պատմել Տեր Վրթանեսը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին դիմավորող թափառախումբը հստակ կարգադրված գործողություններ է անում նրա այցերի ժամանակ.
«Փաշինյանին ջերմ ծափերով դիմավորում են, սկսում են շողոքորթել, որ իրենց կյանքը լավացել է , իրենք երջանիկ են, ի՜նչ «լավ» բաներ է անում Փաշինյանը: Սրանց էլ թվում է՝ ամբողջ ժողովուրդն այդպիսին է»:
Դիտեք նաև՝


