▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գերիներին տեսակցելն առաջնահերթություն չէր մեր կողմից»․ Բորիս Նավասարդյան

«Գերիներին տեսակցելն առաջնահերթություն չէր մեր կողմից, թեև այդ հարցը մենք Երևանում բարձրացրել էինք. մեզ համար կարևորը՝ վերադարձի առումով լինի առաջընթաց. հիմնականում այդ հարցին է եղել անդրադարձ։ Հարցը քննարկվում է, միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ և ոնց, և ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակում»,- Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Պետք է հասկանանք մեկ բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանական հասարակությունում՝ հակառակ նշանով, որ իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը Ադրբեջանի հասարակության համար ցավ է, և եթե անգամ դա օբյեկտիվ պատկերացում չի, ազդեցություն է թողնում գործընթացի վրա»,- նշեց Նավասարդյանը։

***

«Ադրբեջանցիները ցանկանում են Հայաստանի հետ երկարաժամկետ և համապարփակ խաղաղություն կառուցել և պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ, նաև

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի․ սրանք այն ուղիղ մեսիջներն են, որոնք Ալիևի օգնականը խնդրել է փոխանցել հայ հասարակությանը»,- օրերս Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

«Այցերը լինելու են շարունակական՝ թե մեր կողմից, թե ադրբեջանական։ Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, իրենք ուզում են, որ այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն և գնան դեպի խաղաղություն։ Եվ իրենց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով փոխանցել Հայաստանի հասարկությանը»,- հավելեց քաղաքագետը։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինչի՞ է իմ մոտ տպավորություն, որ Բաքվից վերադարձածները նշանակվել են Հայաստանում Ադրբեջանի դեսպաններ ու հյուպատոսներ։
Փաստորեն Հաջիևը հայ ժողովրդի վրա «փափուկ ուժ» բանեցնելու և «տեղեկատվական խայծ» նետելու համար իր սեփական հայանուն դեսպաններն ունի։
Նրանք թշնամի են, բայց ուղղակի հիանալ կարելի է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող «խելացի ուժի» տրամաբանությամբ և մշակվածությամբ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին