Սենց երևույթները փողի լվացում են կոչվում․․․ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացնում ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
***
|
«Կարդացի ու հարցազրույցն էլ լսեցի, որ 2018-2024թթ. տվյալներն անհետացե՞լ են»,- ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա կառավարման ճգնաժամի ցցուն պատկեր է»,- նշեց Պետրոսյանը: «Դա նշանակում է, որ պոտենցյալ հավելագրումների տվյալներ էլ եթե եղած լինեին, կանհետանայի՞ն»,- շարունակեց վարչապետը: Պետրոսյանն ասաց՝ կարող ենք ենթադրել, բայց ավելի խորքային խնդիրներ կան: *** |
|
«Շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ինչ-որ գներ են անընդհատ իջեցրել, արդյունքում համակարգերը հասել են այն իրավիճակին, որ կոլապսի առաջ են կանգնել»,- ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գինը պետք է լինի էֆեկտիվ՝ համակարգի բնականոն գործությունը և որոշակի զարգացումն ապահովելու համար ու դրանից ոչ մի լումա ավել: Հիմա էդ թեմայով աշխատո՞ւմ եք»,- շարունակել է Փաշինյանը: Ռոմանոս Պետրոսյանն ասել է. «Որոշակի պատկերացում ունենք՝ մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել ու լիահույս եմ՝ տարեսկզբից վերանայման որոշումները կկայցվեն»: Փաշինյանը նկատել է. «Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ հաճոյանալու համար էնքան իջեցնենք, որ 3 տարի հետո պրոբլեմ առաջանա»: *** |
|
«Հիմնական խնդիրը մեր ռազմավարական հետագա մոտեցումն է ՀԷՑ-ի հետ կապված»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երկու հնարավոր տարբերակ կա. «1-ին, որ սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ը ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք, որ կոնցենսիոն սկզբունքով կառավարի: Ենթակառուցվածը լինում է պետական սեփականություն, կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից՝ իհարկե կառավարության վերահսկողության ներքո: 2-րդ, եթե տեսնենք սա ինչ-որ պատճառով անհասանելի է, պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք»: Փաշինյանը նշեց, որ ցանկալի տարբերակն առաջինն է: |


