▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին չվստահելու մասին գրառման պատճառով 73-ամյա գյումրեցի կինը հայտնվել է իրավապահների թիրախում

«Առավոտ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, Գյումրու ծայրամասային «Մսի կոմբինատ» թաղամասի 73-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ս․Մ․-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։

«ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի տարեց կնոջ ֆեյսբուքյան գրառումը։

ՔՈԳ վարչությունը ուսումնասիրելով՝պարզել է, որ նոյեմբերի 10-ին «Ռադիո Ավրորա» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Հայաստանի ո՞ր ղեկավարին եք ավելի շատ վստահում. «Ավրորանյուզ»-ը հարցում է անցկացնում» խորագրով տեսանյութի ներքո թոշակառու կնոջ կատարած գրառումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար»,- գրել է լրատվամիջոցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին