▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվից վերադարձել ու թուրքի քարոզ են անում...Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ նիկոլական պրոպագանդիստների՝ Ադրբեջանում կա քաղհասարակություն, որի հետ կարելի է շփվել: Այո, այո՝ Ադրբեջանում, աշխարհի ամենակոշտ ավտոկրատ երկրներից մեկում, որի խորհրդարանում, անգամ, ձևի համար ընդդիմություն չկա: Ադրբեջանում, որտեղ նախագահը չի փոխվում, կինն էլ՝ փոխնախագահ է: Ադրբեջանում, որի «քաղհասարակությունը» էթնիկ զտման հրապարակային մասնակից է, այսինքն՝ ուժային մարմինների աշխատակիցներ են:
Պարադոքսն այն է, որ ըստ նիկոլական պրոպագանդիստների՝ Ադրբեջանի քաղհասարակության հետ շփվում է հայ քաղհասարակությունը: Ուշադիր նայեք՝ ովքեր են հայ քաղհասարակության ներկայացուցիչները, որ Բաքվից վերադարձել ու թուրքի քարոզ են անում:
Էլ հնամենի գրանտակերներ, էլ Նիկոլի ՊՈԱԿ-ի աշխատողներ, էլ այդ նույն ՊՈԱԿ-ից ֆինանսավորվող իբր թե փորձագետներ…
Եվ, այս ֆարսը հայ հասարակությանը ներկայացվում է՝ որպես հայ-ադրբեջանական հանրային երկխոսություն: Հետաքրքիր է, որ Նիկոլական զբռոդը, որ գործուղվել էր Բաքու, վերադարձել ու փորձում է համոզել, որ հայերն ու ադրբեջանցիները շատ նման են և ադրբեջանցիներն ընդհանրապես վախենալու չեն:
Մինչդեռ, ադրբեջանցիներից հայ հասարակությունը բացարձակապես չի վախենում, ադրբեջանցիներից վախենում է միայն Նիկոլն ու նրա մոտ քարոզիչ աշխատող այս զբռոդը…
Հայ հասարակությունը վախենում է մի բանից՝ հարաբերվել ադրբեջանցիների հետ Նիկոլի գլխավորությամբ: Այ դա, իրոք, վախենալու է: Ի դեպ, ադրբեջանցիներն իսկապես վախենում են հայերից, որովհետև գիտեն (առնվազն ողնաշարով զգում են), որ մի օր իրենց երևանյան վեցնոցը չի լինելու, իսկ դրան հաջորդելու է իրենց համար շատ տխուր իրադարձություններ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին