Ո՞վ է ապահովում ծափերը Հ1-ի համար․․․Պայմանագրեր՝ առանց մրցույթի. Հանրային ալիքի գնումները Երևանի ավագանու անդամի ընկերությունից
2025 թվականի հունվարի 7-ին « Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար պայմանագիր է կնքել «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 12 մլն դրամ է։
Հանրային հեռուստաընկերությունն այս ծառայությունը ձեռք բերելու համար մրցույթ չի հայտարարել և ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով։
«Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին։ Ընկերության սեփականատերը Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն է։


