▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռում. Ի՞նչ է կատարվում

Եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռում. Ի՞նչ է կատարվում...Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունի ներկա լինել պատարագին, այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- այսօր Մայր Աթոռում, Եպիսկոպոսաց ժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազան Մկրտչյանը։

«Ես Խաչիկ գյուղի պատարագից առաջ հանդիպել եմ Վեհափառին, նա ասել է, որ պարտավոր ես և պետք է ներկա լինես թեմում եղող պատարագներին, և պիտի նայես, որպեսզի կողքից միջամտություններ և խանգարումներ չլինեն: Ես ուրախ եմ, որ այդ պատարագը եղել է և ներկա են եղել վաչապետն ու շատ մարդիկ»,- հավելել է Սրբազանը։

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հավատարմություն, թե՞ ուխտադրժություն։
Պատարագի ընթացքում Հայոց Հայրապետի անունը չհիշատակելը հակականոնական է և ապստամբություն նվիրապետական կարգի դեմ։ Սա եկեղեցին թուլացնելու և ներսից պառակտելու փորձ է։
Վերջերս, որոշ հոգևորականներ եկեղեցում առկա խնդիրները բարձրաձայնելու և եկեղեցին բարեփոխելու կեղծ քողի ներքո՝ դեմ են դուս եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Երևի մոռացել են, որ իրենց կայացման գործում ինչպիսի մեծ ավանդն ունի Հայոց Հայրապետը։
Վեհափառի հայրական հոգատարությունը մշտապես վայելած՝ այսօրվա ապստամբ հոգևորականները անշնորհակալ գտնվեցին։
Չի՛ կարելի ուտող-ուրացող լինել։
Նրանք իրենց «որդիական սերն ու խոնարհությունն» արտահայտեցին ամբարտավանությամբ և ուխտադրժությամբ։
Պատկերացնո՞ւմ եք, վերոհիշյալ հոգևորականները մինչև վերջերս տեղյակ չէին մեր եկեղեցում առկա խնդիրների մասին։ Նրանք, փաստորեն, «կուրորեն» Սուրբ Պատարագին Վեհափառի անունն էին հիշատակում, Հայրապետական մաղթանք էին կատարում, տարբեր առիթներով Վեհի աջն էին համբուրում և կենացը խմում։ Եվ հանկարծ, օ՜ հրաշք. վարչապետը բացեց նրանց աչքերն ու հասկացան, որ կաթողիկոսն, ըստ իրենց, «օրինազանց է»։
Վայ՜ ձեզ, կեղծավորներիդ։
Վա՜յ նրանց, ովքեր ամբարտավանությունը ներկայացնում են որպես համարձակություն, իսկ վախկոտությունը՝ քաջություն։
Սթափվե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ։
Աղոթում ենք, որ մեր մոլորված եղբայրները ետ կանգեն իրենց սխալ ընթացքից։
Աստված պահապան բոլորիս»։

***

Վերջին շրջանում Հայաստանում ներքին կյանքն ալեկոծված է, չարն իր սերմերն է դրել ոմանց սրտերում եւ պայքարի է մղում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ՝ թիրախավորելով ամբողջ նվիրապետական համակարգը, այս մասին հայտարարել է Հայր Մաղաքիա Տեր-Մկրտչյանը։

«Տարբեր անձինք ամենօրյա ռեժիմով առանց մեկ վայրկյան մտածելու, իրենց հոգու անիրավ ճիչերն են արձակում առ Մեր Սուրբ Եկեղեցին, Հայոց Հայրապետ եւ բարձրաստիճան եկեղեցականներ։ Վստահ եմ, որ բոլորն էլ գիտակցում են, որ սա ոչ թե պայքար է անձերի դեմ, այլ հենց Քրիստոսի եկեղեցու՝ նպատակ ունենալով անվանարկել եւ մեր կյանքից հեռացնել այն նվիրական կառույցը, որը դարեր ի վեր պայքարել է «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»։ Սակայն այս պայքարում ամենացավոտը, թերեւս ինձ համար, Մեր Սուրբ Եկեղեցու ներսում սնված եւ հասակ առած անձանց շփոթությունն է, որոնք իրենց «սրբակենցաղ» վարքով լծվել են «Եկեղեցին մաքրագործելու» գործընթացին։ 

Բայց, սիրելիներ, շտապեմ հիասթափեցնել ձեզ, որովհետեւ Տերն իսկ ասաց, «ով որ այս վեմին բախվի, կխորտակվի, եւ ում վրա ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20:18) եւ «ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու (Մտթ. 7:1):

Սիրելիներ, դուք ուրացել եք ոչ միայն մեր Սուրբ հայրերի ավանդը և շատերի նահատակությունը, այլ նաև այն նահատակված հայորդիների արյունը, որոնք պայքարել են հանուն այն արժեքների, որոնցով դաստիարակվել եք նաեւ դուք։ Նրանք իրենց կյանքը չխնայեցին ձեզ համար, իսկ դուք ձեր բարեկեցությունը միայն փրկելու համար դավաճանեցիք։ 

Դուք նմանվել եք առաջին կրակված փամփուշտից փախչող վախկոտների»,- նշել է Հայր Մաղաքիան։

***

«Դուք էլ ե՞ք միացել Փաշինյանի դավադրություններին». Գեւորգ Սրբազանը վախենում է խոսել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին