▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ. Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է. «Հայ Առաքելական Եկեղեցին առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով։ Իհարկե, պետաիշխանական լծակների, հանրային կոչված լրատվամիջոցների անմիտ հետևողական քարոզչության և նույնաբնույթ այլ ներուժի պարագայում հնարավոր է հասնել որոշակի պառակտումների, ոչ ավելին։

Դեռ մի կողմ թողնենք այս արշավի հակաիրավական կողմը, ուղղակի մի հարց տանք մեզ՝ թուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ, կփորձեի՞ն տարաբնույթ հնարովի արդարացումներով այս խիստ ճակատագրական շրջափուլում թուլացնել իրենց հոգևոր, համազգային հենասյունը։

Աստված պահապան մեր Հայ Եկեղեցուն ....»,- գրել է Գ.Դանիելյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին