ՀՀ–ում կասեցվել է այս տարվա ընթացքում 4-րդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը
Իրավապահները պարզել են, որ «Զանգերի կենտրոնը» զբաղվել է օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակությամբ։
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաև նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան:


