▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանությունից հետ աշակերտներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 20-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի թիվ 95 դպրոցի 8 «Բ» դասարանի աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «Քթոսկրի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժօգնության տեղափոխվածը 13-ամյա Գ-ն է, նաև պարզվել է, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 8 «Բ» դասարանում աշակերտներ՝ Գ-ի, Երևանի բնակիչներ 13-ամյա Ս-ի, 13-ամյա Մ-ի և 13-ամյա Մ-ի միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ս-ն բռունցքով հարվածել է Գ-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին