▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2.5 մլն դոլար՝ ամանորյա զարդարանքների համար

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ամանորյա զարդարանքները քաղաքին հաղորդում են ուրախություն ու ջերմություն, սակայն դրանց արժեքը պետական բյուջեի համար հասնում է միլիոնների, երբեմն էլ՝ միլիարդների։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը այս տարի կմիանան դեկտեմբերի 14-ին։ Շտապեցինք հետաքրքրվել, թե որքան է արժենալու ամանորյա ձևավորումն ու ինչ բեռ է այն դառնալու ՀՀ բյուջեի համար։
Քաղաքապետարանը, պատասխանելով հարցմանը, հայտնել է. «Երևան քաղաքի տոնական ձևավորման աշխատանքների կատարման համար հայտարարվել է երկփուլ մրցույթ՝ գնման ընթացակարգով ընդհանուր 607.645.000 ՀՀ դրամ, որից 57.645.000 ՀՀ դրամով նախատեսվում է ձեռք բերել Հանրապետության հրապարակի մայր տոնածառի ճյուղեր, լույսեր եւ վարչական շրջաններում տեղադրվող տոնածառերի լույսեր և գագաթներ:
Հայտնում ենք նաև, որ վերոնշյալ երկփուլ մրցույթի շրջանակում իրականացվելու են Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման և Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություն, որի համար նախատեսվել է 345.000.000 ՀՀ դրամ»:

Արդյունքում պարզ է դառնում, որ Երևանի քաղաքային իշխանությունները Ամանորի տոնական նախապատրաստությունների համար նախատեսում են ծախսել 952 մլն 645 հազար դրամ՝ գրեթե 1 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին