«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Երեկ Աննա Գրիգորյանի ու Քրիստինե Վարդանյան-ի հետ դատարանի բակում էինք, դատարանի ներսում՝ փակ նիստում քննվում էր մեր նախկին պատգամավոր գործընկերոջ՝ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։
Նիստը բավականին կարճ տեւեց՝ 1,5 ժամ: Ու թեեւ ակնհայտ էր, որ Արեգնազին կալանավորելու են, հոգու խորքում կանացի հույս էինք փայփայում, որ կնոջ՝ անչափահաս երեխա ունենալու հանգամանքը կարող է ետ պահել դատավորին՝ Արեգնազին չտանել կալանքի: Բայց ոչ, կալանքի որոշումն արդեն դատավորի դարակում էր, քննիչի միջնորդությունը բավարարել էր ամբողջությամբ։
Ու սա այն դեպքում, որ շաբաթներ առաջ Արեգնազի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, տարբեր աղբյուրներից էլ դեռ ամիսներ առաջ գիտեր, որ գործ է հարուցվելու, ու այդ ամբողջ ընթացքում չէր թաքնվել քննությունից, անգամ փորձ չի արել:
Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի որոշումը քաղաքական պատվեր է եւ ոչ երբեք արդարադատության իրականացում։
Բայց ամենամեծ աբսուրդն անգամ սա չէր. մանր վրեժխնդրության ու քինախնդրության դրսեւորումն այն է, որ ընդդիմադիր քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Արեգնազի տեսակցությունները փակ են ամբողջությամբ։
Սա Նիկոլ Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին՝ հարվածելու եմ ձեր ամենաթույլ կետին՝ ձեր երեխաներին։ Կնոջ համար երեխային չտեսնելուց ավելի սարսափելի բան լինել չի կարող։ Բայց ես վստահ եմ՝ Արեգնազն այս փորձության միջով էլ կանցնի, պատվով կանցնի, ինչպես անցել են Լիդիան, Լիլիթը, Տաթեւը ու էլի շատ կանայք։
Նիկոլ Փաշինյանը սխալվում է իր հաշվարկներում. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին։ Լավ իմացիր։
Արեգնազին ճանաչում եմ դեռ լրագրողական գործունեության տարիներից ու վստահ կարող եմ պնդել՝ սկզբունքային, սեփական գաղափարները չդավաճանող, համառ ու ուժեղ մարդ է։ Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին ու ամեն հնարավորն անելու ենք խափանման միջոցը փոխելու հարցում»։
***
|
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանյան իրականության մեջ քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին՝ փորձելով վարկաբեկել իր համար ամենավտանգավոր քաղաքական ընդդիմախոսներին. Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող երկարատև թիրախավորումն ու նրա շրջապատի գործիչների նկատմամբ իրավապահ գործողությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում դրանց իրական շարժառիթների վերաբերյալ․ վառ օրինակ՝ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որն ընկալվում է որպես այդ նույն շղթայի հերթական օղակ՝ նպատակ ունենալով ոչ թե արդարադատություն իրականացնել, այլ՝ հարվածել Անդրանիկ Թևանյանի անբասիր քաղաքական հեղինակությանը։ *** |
|
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հրատապ հայտարարությունը․ |


