Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գևորգ Սրբազա′ն,
֊ Ճի՞շտ է, որ այսօր բանտարկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ մտերիմ ընկեր լինելուց զատ ուսումնառության 6 տարին նույն սենյակում եք ապրել` այդպիսով հոգևոր անքակտելի կապերով կապված լինելով միմյանց հետ,
֊ Ճի՞շտ է, որ Ծաղիկ տոտան (այդպես եք դիմել Մկրտիչ Սրբազանի մորը, որ Վեհափառի հարազատ քույրն է) Ձեզ համար երկրորդ մայր է եղել` նույնքան հարազատ ու ջերմ Ձեր հանդեպ, որքան իր որդիների,
֊ Ճի՞շտ է, որ Մոսկվայում վթարից հետո Ձեր առողջությունը կարող էր անդառնալի կորուստ ունենալ, եթե Վեհափառի ջանքերով բուժում չստանայիք Գերմանիայում, որտեղ Վեհի շնորհիվ «էն աշխարհից հետ եկաք»,
֊ Ճի՞շտ է, որ ամենուր պաշտպանում եք պարագլխի դավադիր թեզը, ըստ որի` Հայոց պատմությունը պետք է կոչվի Հայաստանի պատմություն,
֊ Ի՞նչ շշնջացին Ձեզ Ձեր ներքին բարոյականությունն ու խիղճն այսօր, երբ ՀԱԵ տաճարում ցուցադրաբար ողջունեցիք ազգակործան պատուհասին` սեղմելով նրա հայադավ ու եկեղեցաքանդ ձեռքը»։
***
|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին, երբ ապօրինաբար անազատության մեջ են գտնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ Սրբազանները՝ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ցավոք, ականատեսն ենք լինում որոշ հոգևորականների անընդունելի պահվածքին։ *** |
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երբ նավը խորտակվում է՝ առաջինը առնետներն են փախչում։ Նրանք ճարպիկ են և արագ են կողմոնորոշվում տեղանքում։ Ունեն սուր հոտառություն ու լսողություն։ Բայց երբ նավը բաց ծովում է կամ օվկիանոսում՝ փրկվելու շանսերը զրոյական են։ Նրանց հույսը մնում են դատարկ տակառները, որի վրա մագլցելով կարող են հասնել ցամաք, եթե ալիքները հանդարտ են, իսկ ճանապարհին պատրաստ են խժռել միմյանց քաղցից։ |


