▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը Ղազախստանի կողմից պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով` Քաշաթաղը հանձնելու համար». Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերոսն ու թշնամին
Քաշաթաղն ազատագրվել է Ազգային Հերոս և Արցախի Հերոս Մոնթե Մելքոնյանի մասնակցությամբ, որի համար նա արժանացել է Հերոսի կոչման՝ պարգևատրվելով «Հայրենիք» և «Ոսկե արծիվ» շքանշաններով։
Քաշաթաղը թշնամուն հանձնվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, որի համար նա թուրքական պետություններից մեկի, Ադրբեջանի և Թուրքիայի մերձավոր դաշնակից, Ղազախստանի Հանրապետության կողմից պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։
Մոնթե Մելքոնյանը «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրվել է Արցախի Հանրապետության կողմից՝ Արցախի ազատագրման համար, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ մեկ այլ «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Արցախը թշնամուն հանձնելու համար։
Նոյեմբերի 25-ը Մոնթե Մելքոնյանի ծննդյան և Քաշաթաղը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելու օրն է։
Լուսանկարում՝ Քաշաթաղը թշնամուն հանձնելուց առաջ․ Հայկական բանակի զինվորները պայթեցնում են իրենց զորամասերը, քաղաքացիներն այրում են իրենց ձեռքով՝ իրենց հայրենիքում կառուցված տները։ Այս ողբերգությունը հայ ժողովրդի պատմության մեջ եղել է միայն այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի վարչապետն է եղել Նիկոլ Փաշինյանը»։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին