|
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հարապարակել՝ վերնագրելով․ «Կատարակտը թոշակառուների հիվանդությունն է»։ Տեսանյութում խոսելով կատարակտի մասին՝ ասում է․ «Արդյո՞ք ժամանակը չէ, որ ՀՀ-ում այս հիվանդության դեմ պայքարի իրական պետական միջոցառումներ սկսվեն։ Այս հարցը պետք է ուշադրության կենտրոնում պահել և բյուջեում կատարել շատ մեծ մասհանումներ առողջապահությանը՝ հատկապես տեսողության հետ կապված հիվանդություններին։ Բացի կատարակտը բուժելու վիրաբուժական ծառայությունը, կա հետվիրաբուժական ծառայություն ստանալու որոշակի գին, և պետք է հաշվի առնել, որ քաղաքացին չի կարող նվազագույն թոշակով և՛ սնվել, և՛ որևէ տեղ հաճախել, և՛ դեղեր գնել։ Լավագույն լուծումը պետք է լինի թոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացումը։ Մենք այս նպատակներով աշխատանքներն սկսել ենք և, կարծում եմ, շուտով 100 հազարավոր ստորագրություններով, կառավարության հետ կմտնենք լուրջ բանակցությունների մեջ՝ այս հարցերը համալիր լուծելու համար»։ |
«Արդյոք ժամանակը չէ՞, որ ՀՀ-ում կատարակտի դեմ պայքարի իրական պետական միջոցառումներ սկսվեն»․ Հրայր Կամենդատյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


