Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը՝ միջազգային դատարանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Հայտարարությունում ասվում է. «Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։
Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման»:
***
ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել. ««Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, · հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, · ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը: Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»»: |
Դիտեք նաև՝
***
Հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի տուֆտա ավանտյուրայի պատմություն․ *** Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կարծում եք, թե Փաշինյանը չի՞ հաշվարկել Ստոկհոլմի Արբիտրաժի հնարավոր վճիռը: Հայրենակիցներ, որ ապրում եք սոցցանցային ոգևորություն, ես ձեր փոխարեն այդքան վստահ չէի լինի, թե Ստոկհոլմը նրա համար անակնկալ է: Այս առիթով ուզում եմ ձեզ հիշեցնել, թե ՄԻԵԴ կամ ՄԱԿ միջազգային դատարանի քանի՞ վճիռ չի կատարել Իլհամ Ալիևը, որոնք վերաբերում էին Արցախին, արցախահայության հանդեպ հակամարդասիրական շրջափակմանը, Բաքվում պահվող գերիներին: Եղե՞լ են այդպիսի դեպքեր, երբ Ալիևը չի կատարել միջազգային դատարանների վճիռներ: Կարծում եմ չեք հերքի, որ եղել են: Իսկ ի՞նչ է հիմա միջազգային դատարանի վճիռ չկատարելը: Մե՞ծ հոգս: Միջազգային դատարանների վճիռները ունեն ազդեցություն, եթե դրանք վայելում են այսպես ասած «լիբերալ-գլոբալիստական» Արեւմուտքը քաղաքական նպատակահարմարությունը: Կվայելի՞ այդ նպատակահարմարությունը ՀԷՑ-ի գործով կայացված վճիռը: Մի փոքր կասկածում եմ: Ադրբեջանի չկատարած վճիռներով, Նիկոլ Փաշինյանին անուղղակի, բայց տրվել է իր հերթին վճիռներ չկատարելու «քարտ-բլանշ»: Ես իհարկե դա համարում եմ շատ վատ, որովհետև առաջին հերթին հարվածելու է Հայաստանի ներդրումային վարկին: Բայց, ինչպես այսօր ժամեր առաջ մի գրառում էի արել ֆեյսբուքյան հարթակում, Նիկոլ Փաշինյանին այդ ներդրումային վարկը ըստ էության չի հուզում: Նա ունի Հայաստանի տնտեսական կառուցվածքի վերաբերյալ իր պատկերացումը, որը բացարձակապես չի ենթադրում աշխատանք խոշոր ներդրողներ ներգրավելու ուղղությամբ»: *** Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի արկածախնդրության գինը. ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել։ *** Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ, որոնք Ալիևի բանավոր հրահանգներով փորձում են ՀՀ սահմանադրությունը այլանդակել, մեկ էլ վնիզապնը հիշում են, որ ՀՀ օրենքները կարևոր են, երբ Շվեդիայում արբիտրաժային որոշում է կայացվում, որով պահանջվում է կասեցնել Նիկոլի ոտնձգությունները ՀԷՑ-ի հանդեպ։ (Մի պահ մոռանանք, որ այդ, այսպես կոչված, օրենքը, իրականում մի քանի օրում թխած և ակնհայտորեն հակասահմանադրական նիկոլական «ֆստյուլ» ա)։ Եվ կառավարության պաշտոնական էջով հրապարակված այս հայտարարությամբ փորձում են նիկոլական լսարանի մոտ տպավորություն ստեղծել, թե իբր չեն կատարելու արբիտրաժի որոշումը. «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»։ |