Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ ««Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է և Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել»,- հայտարարել էր Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերի 18—ին։ Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 10—ին ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարում է, որ «Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը․․․»։ Հիմա մի քանի հարց՝ |
***
Լրագրող Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հայտնում է, թե «սկզբունքների պահպանման դեպքում ՀՀ-ն պատրաստ է արտապատվիրակել Սյունիքի ճանապարհը»։ Եթե հանում ենք դիվանագիտական անկապ շղարշը, ապա Սյունիքում, ամենայն հավանականությամբ, ինչպես և հայտնել էր «Կարնեգիի» աղբյուրը, կանգնելու են այլ երկրի պահնորդական ծառայության զինյալներ։ Ավելի մեծ «ինքնիշխանություն» գտնել ուղղակի հնարավոր չէ։ Մինչ այդ էլ բանտերում կհայտնվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն այս կամ այն կերպ խափանել այս ծրագիրը։ Երկնքից էլ երեք խնձոր կընկնի՝ երեքն էլ մեր ժողովրդի դուզ գլխին»։ *** |
Մեր կողմից հրապարակված սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի արտապատվիրակմանը։ Նման տեսակետ է հայտնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում։ Նրա խոսքով այս դեպքում «վերահսկողություն» բառն օգտագործելը տեղին չէ։ Հարցին՝ Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման, Սաֆարյանը պատասխանել է․ «Բանակցությունների ժամանակ սովորաբար քննարկվում է ամբողջ համալիրը բանակցությունների օրակարգի, թե ինչ արդյունք կլինի, ինչ օրակարգ կձևավորվի, պետք է սպասել հանդիպումից հետո»։ |