▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Մեր տունն ենք ուզում», «Ես էլ եմ շատ բան ուզում»»․ արցախցու և Տարոն Չախոյանի երկխոսությունը

«Մենք մեր տունն ու հայրենիքն ենք ուզում»,- Կառավարության շենքի դիմաց ընթացող ակցիայի մասնակից մի կին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին․ «Ո՞նց եք պատկերացնում, հարգելիս։ Ես էլ եմ շատ բան ուզում, ուզում եմ, որ ՀՀ-ն լիներ ծովից ծով։ Միշտ չի, որ մեր ցանկությունները մեր հնարավորությոնների հետ համընկնում են»,- ասաց Չախոյանը։

***

«Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի գրառումը Վեհարանը գրոհելու հստակ ցուցում չէր»,- լրագրողները հարցրեցին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Ի պատասխան նա ասաց․ «Եթե դա ցուցում լիներ իրավապահներին, կլիներ հեռախոսազանգով, և դրա մասին հանրային ձևով հայտարարություն չէր լինի առավել ևս վարչապետի գրառման տեսքով։ Փաշինյանը եկեղեցու վրա գրոհ կազմակերպեր, դա կաներ զանգով, ոչ թե հրապարակային»։

***

Այսպես կոչված «միջանցքի» վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ասաց, որ նման խոսակցությունները ադրբեջանական նարատիվներ են։ Սակայն դիտարկմանը, թե ըստ լուրերի այդ ճանապարհի վերահսկողությունն իրականցնելու է երրորդ երկիր՝ նա պատասխանեց․ «Եթե հանկարծ Սյունիքով ճանապարհ էլ անցնի, այն վերահսկվելու է Հայաստանի Հանրապետության կողմից, եկեք սա ըմբռնենք»։

***

«ՀՀ-ում միայն արցախցիների խնդիրը չէ։ ՀՀ-ում կան բազմաթիվ անօթևաններ։ Գյումրիում էլ կան բնակարան չունեցող անօթևաններ։ Անօթևանը անօթևան է։ Մեկը ստիպված գաղթել է, մյուսն էլ ստիպված գրավադրել ու կորցրել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ ի պատասխան հարցերի, թե արցախցիներց շատերն արդեն անօթևան են մնացել, քանի որ բնակվարձ չեն ստանում։

***

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը 5 ժամ ի՞նչ են քննարկել Աբու Դաբիում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին հարցրեցին լրագրողները․ «Կարող էին նաև 25 ժամ քննարկել, ի՞նչ խնդիր կա։ Առաջիկայում կլինեն հայտարարություններ, փոքր-ինչ կբացվեն փակագծեր, թե ինչ է քննարկվել և ինչ-ինչ հարցերի շուրջ կան կոնսեսուսներ»,- ասաց Չախոյանը։

***

Գիտե՞ք, որ անօթևան մնացած արցախցիներ կան արդեն, քանի որ բնակվարձը կրճատվել է։ Լրագրողների այս հարցն ուղղված էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Ի պատասխան նա ասաց, որ Կառվարությունը տևական ժամանակ զբաղվում է արցախցիների խնդիրներով։ «Նորմալ ապահովել մեկի համար մի բան է նշանակում, մեկի համար՝ մեկ այլ։ Մեկի համար նշանակում է ենթադրենք 1 մլն դրամ աջակցություն, մյուսի համար՝ 100 հազար դրամ»,- ասաց Չախոյանը։
Դիտարկմանը, թե 1 մլն ոչ ոք չի ուզում, խոսքը 40+10-ի մասին է, Չախոյանը պատասխանեց, որ ՀՀ-ն տևական ժամանակ իր աջակցությունը իրականացրել է։
Հարցին՝ Արցախցիների վերադարձի հարց կա՞ օրակարգում, նա պատասխանեց․ «Իսկ ինչքա՞ն է իրատեսական վերադարձը։ Իշխանությունը հասկանում է, որ անվտանգային խնդիրներ կան, որոնց կբախվեն արցախցիները»։
Տարոն Չախոյանը նաև կրկնեց իր այն խոսքերը, որ «ընդդիմությունն ամեն կերպ փորձ է անում արցախցիներին օգտագործել որպես քաղաքական մատերիալ հակաիշխանական ցույցերի համար»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին