▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգեզուրի միջանցք չի լինի»․ Մեհդի Սոբհանի

«Զանգեզուրի միջանցք» չի լինի։ Այս մասին Factor-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Սյունիք կատարած այցի ժամանակ՝ մեկնաբանելով թուրք նախարարի ՝ Ադրբեջանի հետ համատեղ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», բացելու մտադրության մասին հայտարարությունը:

Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Իրանը, եթե Բաքուն փորձի դրան հասնել ուժով, Սոբհանին հայտարարել է՝ «Ոչինչ չի կարելի լուծել ուժով: «Զանգեզուրի միջանցք» չի լինի»:

***

Տարածաշրջանում ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո։ Այս մասին, «Նյուզ»-ի փոխանցմամբ, Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից։ Պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրմանը։

Ինչպես գիտեք, նախկինում մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը. տնտեսության հիմքը տրանսպորտն է, և սա կարող է նպաստել փոխադրումներին տարածաշրջանում։
Դուք գիտեք, որ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը, գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո։ Այդ նախագիծն էլ, կարծում եմ, կնպաստի տարածաշրջանում ապրանքների փոխադրմանը։ Բոլորը պետք է ողջունեն խաղաղության համաձայնագիրը»,–նշել է դեսպանը։

***

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապի ուղին է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն՝ Երևանում իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

Բրիգադի գեներալ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարի հետ զրույցի ընթացքում ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների հատուկ ռազմավարական նշանակությունը։

«Իրանի բարիդրացիական քաղաքականության մեջ Հայաստանը զբաղեցնում է առանձնահատուկ տեղ, իսկ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական և մշակութային հիմքի վրա։ Կովկասում կայուն խաղաղությունը լայն հնարավորություններ կբացի տարածաշրջանային զարգացման համար», - ասել է նախարարը։

«Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապող ուղին է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ», - ասել է Նասիրզադեն՝ նշելով, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պաշտպանությունը մնում է Իրանի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին