ԱրմԼուրը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն` 2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում սպանություն է եղել:
Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն՝ մի խումբ տղաներ վիճաբանել են, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին ու, կռվի հակառակ թեւի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա։
Նշվում է, որ նրանք այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, որ նա վնասվածքներից մահացել է։
«Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ Քննչական կոմիտեից, որտեղից պաշտոնապես հայտնեցին. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության, սպանության եւ սպանության փորձի հատկանիշներով: 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»»,– գրում է սկզբնաղբյուրը։


