▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Երևանում․ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկն» է

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Այս պահին քրեական ոստիկանները պարզում են, թե ովքեր և ինչ մակնիշի ավտոմեքենայով և որտեղից են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Շամշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն է և կան տեղեկություններ, որ ևս մեկ հոգի նշված միջադեպի հետևանքով տեղափոխվել է մայրաքաղաքի այլ հիվանդանոց։ Այդ տեղեկությունը քրեական ոստիկանները նույնպես պարզում են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին