Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․
«Դու բո․ի տղա ես»․ ՔՊ-ական Սիմիդյանը հայհոյում է քաղաքացուն
ՀՄ նախկին նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանը, ով ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում, համացանցում «փայլում» է իր գռեհիկ եւ հակահիգիենիկ պահվածքով։ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի, ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի և ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի հետ մի լուսանկար, որի տակ մի օգտատեր մեկնաբանություն է թողել, ինչին ի պատասխան Սիմիդյանը գրել է․ «Դու բ․․ի տղա ես»։
Հանրային պաշտոն զբաղեցրած և կրկին պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած անձի համար նման բառապաշարը ոչ միայն անընդունելի է, այլ նաև ցույց է տալիս, որ պետական գործչի վարքագծի նվազագույն պատկերացում անգամ չունի այս անձը։
ՔՊ-ի ներսում Սիմիդյանին հուշել են, որ նման պահվածքը ծայրահեղ վնասակար է կուսակցության համար, եւ վատ լույսի տակ է դնում նրա թեկնածուական հավակնությունները։ Այդ հուշումից հետո Սիմիդյանը մեկնաբանությունը արագորեն հեռացրել է։ Բայց, ինչպես միշտ, սոցիալական ցանցերում ոչինչ չի «ջնջվում»․ «Իշխանություն» լրատվականը հասցրել է ֆիքսել այդ մեկնաբանությունը։
Դիտեք նաև՝


