
Idram&IDBank-ում արդեն շոփինգի հնարավորություն կա: Idram&IDBank հավելվածում` հենց գլխավոր էջում առանձնացված «Շոփինգ» բաժնում, կարող եք գտնել ճանաչված բրենդների լավագույն առաջարկները մեկ վայրում։ Այս ծառայությունը մատուցում է Dropp.Market-ը։
Dropp.Market-ը լավագույն լուծումն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են առավել օպտիմալ գնով գտնել լյուքս դասի ապրանքներ առանց տարբեր հարթակներում երկար որոնելու եւ գները համեմատելու, առանց ապրանքի իսկության, ինչպես նաեւ դրա վճարման ու առաքման հարցերի մասին մտահոգվելու։
Հարթակում կարելի է ապրանքը վստահորեն ավելացնել զամբյուղի մեջ, վճարել ձեզ հասանելի ցանկացած գործիքով եւ հետեւել առաքմանը։
Սեւ ուրբաթին ընդառաջ սա հիանալի անակնկալ է Idram&IDBank հավելվածի օգտատերերի համար, քանի որ բոլոր սիրելի բրենդները ներկայացված են մեկ հարթակում:
«Իդրամը շարունակում է նորամուծությունները` նպատակ ունենալով իր օգտատերերին մատուցել ավելի լավ փորձառություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։


