▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Մայր Աթոռում

Ի՞նչ է կատարվում Մայր Աթոռում. Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

«Մայր Աթոռից ահազանգ ստացանք, որ վտանգներ են սպառնում եկեղեցուն, և որպես հավատացյալներ, ՀԱՍԵ հավատարիմ հետևորդներ, երեկոյան եկանք այստեղ, հանդիպեցինք միաբանների հետ, ստացանք Վեհափառի օրհնությունը։ Նրանք ասացին, որ եկեղեցին ունի իր զավակների կարիքը, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է ներսից քանդել եկեղեցին, գտնել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն խոցելի տեղեր, բայց պետք է նշեմ, որ 56 եպիսկոպոսներից ընդամենը 8-9 են գնացել են նրա հետ հանդիպման։ Հիմա Մայր Աթոռում միաբանների ժողով է, որտեղ քննարկվելու է այս ուրացող եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Նաիրի Հոխիկյանը։ «Հնարավոր է, որ այսօր այս ուրացյալ եպիսկոպոսներն ընդհանուր հայտարարություն անեն՝ ընդեմ Մայր Աթոռի, Վեհափառի, փորձեն, այսպես ասած, ներքին հեղափոխության անել, նաև վտանգ կա, որոշ տեղեկատվություն կա, որ փորձ է արվելու Վեհափառին ձերբակալել, կալանավորել, մեկուսացնել»,- հավելել է Հոխիկյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին