▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՔՊ-ի «դեմքով» միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ որոշ հոգեւորականների դեմ չէ, որ արշավ է սկսել. նոյեմբերի 21-ին իրավապահները ձերբակալեցին, ապա դատավորի որոշմամբ կալանավորեցին «Աֆոն» մականունով հայտնի քրեական ենթամշակույթի աստիճանակարգով ամենաբարձր տեղը զբաղեցնող «օրենքով գող» Ռաֆայել Խոյեցյանին, «Մասիվցի ժիրո» մականունով հայտնի Պարույր Աղաջանյանին: Նրանք, ըստ իրավապահ շրջանակի, կալանավորվել են այն բանի համար, որ իշխանությունը քաղաքական պահանջներ է դրել նրանց առջեւ, ինչի շուրջ համաձայնության չեն եկել:

Այլ կերպ ասած՝ ՔՊ քաղաքական վենախավը ընտրություններին ընդառաջ որոշել է, որ քրեական ենթամշակույթ կրող, ասել է թե՝ «ձայն ունեցող» ուժերին կա՛մ իրենցով պետք է անեն, կա՛մ ուղարկեն բանտ, որ չխանգարեն իրենց ընտրական գործողություններում, խոչընդոտներ չհարուցեն:

Նկատելի է, որ այս առումով բավականին խելացի է գտնվել օրենքով գող «Զապը»` Անդրանիկ Սողոյանը, որը ՔՊ պահանջներին ընդառաջ է գնացել արդեն երկար ժամանակ, եւ ազատ ապրում է ու ստեղծագործում իր աշխարհում»։

Դիտեք նաև՝ Asekose.am-ի արխիվից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին