Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ՝ կից գրառմամբ․ «Եկեղեցու դեմ ելած եպիսկոպոսներն են, ըստ ՀԺ-ի՝ նիկոլը հրավիրել է կառավարություն պալատական դարձած ընդվզողներին , որ հրապարակային դարձնեն իրենց համագործակցությունը` Եկեղեցին թուլացնելու ջլատելու ուղղությամբ»։ *** «Եպիսկոպոսները դիմում են տարածել, ըստ որի Արշակ Արքեպիսկոպոսի վերաբերյալ տեսանյութը ճիշտ է դուրս եկել ըստ փորձաքննության, և ասում են՝ Գարեգին Բ-ն առոչինչ է համարել փորձաքննության արդյունքները. ո՞րն է ձեր արձագանքը եպիսկոպոսների այս դիմումին»,-ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը պատասխանեց. «Վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը: Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները ՝ հայտարարությունից բխող, ավեի մանրամասն հասկանամ»: *** Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մամուլում այսօր տարածվել է մի գրության լուսապատճեն, որը վերագրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսներին։ ***
Երբ այդ տեղեկությունը կհաստատեն այդ դիմումը ստորագրող անձինք, որոնց անունները շրջանառվում է, այդ ժամանակ ես իմ ասելիքը կասեմ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսների ստորագրությամբ նամակին, որում պահանջում են Սրբազան Հորը հեռացնել Մայր Աթոռից։ Արշակ Սրբազանի համար անհայտ է՝ այդ ինչպե՞ս են եպիսկոպոսները տեղեկացել, որ հաստատվել է իրեն վերագրվող տեսանյութերի իսկությունը։ «Բնական հարց է առաջանում՝ եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ այս պրոցեսի մեջ և ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է երրորդ, չորրորդ անձանց ձեռքին հայտնվել այդպիսի փորձաքննության եզրակացություն»,- նշեց Սրբազան Հայրը։ Ինչպե՞ս կվերաբերվի, եթե Վեհափառ Հայրապետը որոշում կայացնի սառեցնել իր լիազորությունները՝ Արշակ Սրբազանն արձագանքեց. «Ես «եթե»-ներով չեմ առաջնորդվում, ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում»։ Սրբազանը վստահ է՝ այս ամենը եկեղեցու ու եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսևորում է։ «Ես, անկեղծորեն ասած, չեմ ցանկանում իմ դերակատարությունը գերագնահատել, բայց, կարծում եմ, իմ դերակատարությունը գերագնահատում են։ Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային եպիսկոպոսներից մեկն եմ, որն ունի իր կեցվածքը, իր դիրքորոշումները, որը, հավանաբար, շատերին դուր չի գալիս, ես սա շատ բնական եմ համարում, որովհետև ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս, բայց, ի տարբերություն ինձ, մարդիկ, որոնք ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկած դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի։ Ես միայն կարող եմ ասել, որ իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը»,-հավելեց Սրբազան Հայրը։ ***
Դիտեք նաև՝ |


