▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Հայաստանի փոխարեն Ադրբեջան էր ասում, հետո ուղղեց ինքն իրեն

Պուտինը Հայաստանի փոխարեն Ադրբեջան էր ասում, հետո ուղղեց ինքն իրեն

Դա նրանց ընտրությունն է, եթե նրանք հնարավոր են համարում այդպես աշխատել, լավ, մենք կապի մեջ ենք նրանց հետ. Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին

«Մենք գիտենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. նրանք իրենց համարում են կազմակերպության անդամ, բայց այս փուլում նրանք ձեռնպահ են մնում դրա նիստերին մասնակցելուց։ Ասոցիացիայի երկրները հարգում են սա»,–ասել է ՌԴ նախագահը։

***

ՀԱՊԿ-ը ոչ մեկի համար սպառնալիք չէ, բայց պետք է պատրաստ լինի հետ մղել ցանկացած ագրեսիա, Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում ասել է Պուտինը։

Ռուսաստանը պատրաստ է զենք և սարքավորումներ տրամադրել ՀԱՊԿ անդամ երկրներին։ ՌԴ նախագահը նաև «հեղափոխություն» է անվանել Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության առաջընթացը ԱԹՍ–ների ոլորտում։ Հատուկ ռազմական գործողության համատեքստում Ռուսաստանը նախևառաջ պետք է բավարարի իր սեփական պաշտպանական կարիքները։

ՀԱՊԿ երկրները կշարունակեն անցկացնել համատեղ վարժանքներ, այդ թվում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ։ ՀԱՊԿ-ի աշխատանքը կայունության տարր է ապահովում այսօրվա անկայուն միջավայրում։

Ռուսաստանը միակն է, որը գիտի, թե ինչպես կառուցել փոքր ատոմակայաններ։ Շատերն ասում են, որ պատրաստ են դա անել, բայց մենք միակն ենք, որ գիտենք` ինչպես անել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին