▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Սամվել Ալեքսանյանը գող, մարդասպան չէր, ինչու՞ ներողություն չասացիք. լրագրողը՝ Փաշինյանին

Եթե Սամվել Ալեքսանյանը գող, մարդասպան չէր, ինչու՞ ներողություն չասացիք. լրագրողը՝ Փաշինյանին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝ 

Կընդունի՞ Փաշինյանը Արման Թաթոյանի բանավեճի հրավերը, հարցրին լրագրողները ճեպազրույցին։

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե, էն գլխից ընդունել եմ։ Խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ»,– ասաց նա` կոնկրետ չպատասխանելով հունվարի 15–ին բանավիճելու հրավերին։

***

«Ես գործով հարցաքննվել եմ մոտ 5 ժամ, հրապարակային քննվել եմ քննիչ հանձնաժողովում: Եվ ավելին՝ քննվել եմ ժողովրդի կողմից. 2021թ.-ի ընտրությունները այդ ամբողջ քննությունն է եղել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե »արդյոք ձեր հրամանները և գործողությունները չպետք է քննվեն իրավապահների կողմից, չպե՞տք է քրեական գործեր հարուցվեն՝ հասկանալու համար, թե ձեր հրամանների հետևանքով ՀՀ-ն ի՞նչ վնասներ ունեցավ 44-օրյա պատերազմմից հետո»:

Փաշինյանը զամանք հայտնեց, թե պատերազմի հետ կապված մի բան կա, որը որևէ մեկը չգիտի՞: «Իմ գործողությունները քննվել են, կարող են էլի քննվել: Ես երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարաքից ՀՀ որևէ զորքի հետքաշման մասին»,- հավելեց նա:

***

«Այդ թվում երկխոսության բացակայությունն է, որ հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցի շրջանակների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները տեսնում են, իրենց գնահատմամբ, որ հայաստանցի շրջանակների խոսույթում բան չի փոխվում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե «ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության ընթացքը հատկապես այն համատեքստում, որ տեսնում ենք՝ ադրբեջանի պաշտոնյանների, գիտնականների, մեդիայի խոսույթում կարծես թե բան չի փոխվում»:

Փաշինյանն ընդգծել է. «Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի: Իսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել: Պետք է տեղի ունենա պրոցես, որ փոխվի»:

***

«Մենք պետք է ունենանք ՀԱԵ-ի բարեվարքության ապահովման մեխանիզմներ․ ինչի՞ պետք է պետությունը, կառավարությունն ունենան բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկություն, գործունեության թափանցիկություն՝ պետական պաշտոնյանների դեպքում, իսկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեպում չպիտի լինի՞», այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կներեք, մի վարչության պետ ենք նշանակում բարեվարքության ստուգում է անցնում, բա կաթողիկոսի թեկնածուն բարեվարքության ստուգում պիտի չանցնի՞»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով՝ ցավոք ՀԱԵ-ում բարեվարքության ինստիտուտը ներդրված չէ։

***

««Մեր ձևով» ուժը հայտնում է, որ որպես կուսակցություն հրահանգված է, որ չգրանցվի «Մեր ձևով»-ը, քանի որ դուք վախենում եք Սամվել Կարապետյանից. արդյոք վախենում եք»,-ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչին նա պատասխանեց. «Այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Եթե ինչ-որ մեկը ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է: Ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Ես համոզված եմ, որ այդ ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի»:

***

«Եպիսկոպոսները դիմում են տարածել, ըստ որի Արշակ Արքեպիսկոպոսի վերաբերյալ տեսանյութը ճիշտ է դուրս եկել ըստ փորձաքննության, և ասում են՝ Գարեգին Բ-ն առոչինչ է համարել փորձաքննության արդյունքները. ո՞րն է ձեր արձագանքը եպիսկոպոսների այս դիմումին»,-ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետը պատասխանեց. «Վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը: Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները ՝ հայտարարությունից բխող, ավեի մանրամասն հասկանամ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին