«Վրթանես սրբազանը գովաբանեց Արայիկ Հարությունյանին, և դա զզվանք առաջացրեց». Միկա Բադալյան
«Եվրասիա» ՀԿ Խորհրդի անդամ Միկա Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ութ սատանիստներ՝ հոգևորականական հանդերձներով, եկել էին երկրպագելու Փաշինյանին՝ Սատանայի ծառային։ Իհարկե, ամենուրեք աղբ կա, նույնիսկ եկեղեցիներում։ Դա անխուսափելի է, և ես անձամբ նույնիսկ չեմ ուզում նրանց ցույց տալ։ Բացառությամբ մեկի, նախկինում Վրթանես Սրբազան անունով, որը Արցախի թեմի առաջնորդն էր։
Հիշում եմ մեր առաջին հանդիպումը։ Այն տեղի ունեցավ Ստեփանակերտում՝ Արցախի կառավարության շենքում, և մենք քննարկեցինք բարեգործական նախաձեռնությունները։ Հստակ հիշում եմ, թե ինչպես նա գովաբանեց Արայիկ Հարությունյանին, և դա ինձ մոտ իսկական զզվանք առաջացրեց։ Հետագայում ես հաճախ կասկածներ էի հայտնում նրա մասին, բայց մեր ընդհանուր ընկերները միշտ վստահեցնում էին, որ ես սխալվում եմ։ Կյանքը, սակայն, ամեն ինչ իր տեղը դրեց։
Ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Փաշինյանին՝ այս հուդայականներին շարունակ դիմակազերծելու համար։ Նրանց դժոխքում սպասում է առանձին իններորդ շրջան, մասնավորապես՝ դավաճանների և ուրացողների համար»։
***
Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռքը սեղմելը և հատկապես խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում։
Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ, և վստահ եմ՝ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ։
Այսօր յուրաքանչյուր նման քայլ ցավի անարդարության և ողբերգության բացահայտ անտեսում է»։
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՍՈՒՊԵՐԴԱՎԱՃԱՆԸ
Լուսանկարում պատկերվածն Արցախի թեմի առաջնորդ Վրթանեսն է...
Սա քիչ առաջ հանդիպել է աղանդավոր և ՀԱԵ-ի թշնամի Նիկոլ Անհողի հետ...
Այո՛, այո՛... Այն Նիկոլի, ով հանձնեց իր հարազատ Արցախն Ադրբեջանին և այն ճանաչեց Ադրբեջանի մաս...
Այն Նիկոլի, ում ատելությունը Գարեգին Բ-ի նկատմամբ մեծացավ Արցախի թեմը ՉՑՐԵԼՈՒ՝ այն պահպանելու և Արցախի հարցը տարբեր հարթակներում բարձրաձայնելու պատճառով...
Այն Նիկոլի, ում պատճառով Արցախի հազարավոր եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր պղծվել և պղծվում են թուրքերի կողմից...
Այն Նիկոլի, ով բացահայտ կատարում է Փաշազադեի՝ ՀԱԵ-ի դեմ իջեցված հրահանգները...
Վրթանես, հլը Նիկոլին ասեիր, թող ասեր` Արցախ...
Արցախն ուրացած Վրթանե՛ս, քո տեղը Բաքվում է, Փաշազադեին կից ձևավորված աղվանական «եկեղեցում» է, որտեղ քո նմանը մեծ հաճույքով կծառայի»:
***
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կաթողիկոսի դեմ հալածանքներն ուժգնացան նրա կողմից Շվեյցարիայում կազմակերպված միջեկեղեցական ժողովից հետո, որտեղ դրվեց արցախցիների Արցախ վերադարձի ու Բաքվում պատանդառվածների հարցերը:
Նրանք, ովքեր Եկեղեցին կճոյանների ու Արցախի թեմի առաջնորդի ուրացումի միջոցով «մեղքերը մաքրելու» այս գործընթացը փորձում են ողջունել, ուրացողներ են:
Եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, ինչպես մյուս բոլոր եկեղեցիները, սակայն այդ խնդիրները շտկելու, բարեփոխելու մասին կմտածենք այսօրվա «մեղքերը մաքրողներից» մաքրվելուց հետո»:
***
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է կալանավորված երկու սրբազանների լուսանկարները՝ կից գրառմամբ. «Իրական հայ եկեղեցականները իրենք են: Միքայե՛լ ու Բագրա՛տ սրբազաններ, դուք ճաղերի հետևում չեք, դուք հիմա հայ ազգի փրկության ամենաառաջին խրամատում եք:
Խոնարհումս ձեզ, սրբազան հայրեր:
Եվ տոկունություն Վեհափառ Հայրապետին»: