Հետաքրքիր է՝ ինչու՞ Նիկոլը չի մտնում Առաքել Քյարամյանի անկողին․․․Գագիկ Համբարյանն այն մասին, թե ու՞մ հետ է ՀԱԵ֊ն «մաքրում» Փաշինյանը...
Կարդացեք նաև՝
«Մենք մեկ ամիս շարունակ Ամենայն հայոց կաթողիկոսին ասել ենք, հորդորել ենք, որ Արշակ Սրբազանի հարցը պետք է լուծվի, սրբապղծություն է տեղի ունեցել։ Անգամ չենք ասել՝ թող կարգալույծ արվի, ասել ենք, որ եթե հնարավոր է որոշ ժամանակով՝ ասենք 5-6 ամսով, կասեցնել իր ծառայությունը, թող գնա, զղջա, ապաշխարհի, վերադառնա եկեղեցի»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ով ևս երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ստորագրել է եպիսկոպոսների դիմումի տակ։
Նա հավելել է, որ կաթողիկոսն ասել է՝ միգուցե դա ճշմարտություն չի, բայց հետո փաստերով ամեն ինչով պարզվեց, որ դա իրականություն է։ «Դրանից հետո կաթողիկոսը հանձնախումբ է ստեղծել, ասել է՝ դուք զբաղվեք էդ հարցով։ Փորձաքննություն էլ եկել է, ու երբ տարել են, կաթողիկոսն ասել է՝ այդ հետազոտության արդյունքը ինձ համար առ ոչինչ է, ես չեմ կարող Արշակին հեռացնել, Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում։ Է եթե եկեղեցին մեկ Արշակով պիտի կործանվի, ուրեմն թող կործանվի։ Եթե ինքը այդպես է մտածում, ուրեմն ինքը պաշտպանում է սրբապղծությունը։ Հենց սա է, որ շատ եպիսկոպոսների դուրը չի եկել։ Սա ենք մենք ուզում, ուրիշ ոչինչ չենք ուզում»,- ասել է նա։
Դիտեք նաև՝


