▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2020 թվականի պատերազմի զոհերի պաշտոնական թիվը 3833 է․ Ալեն Սիմոնյան

«Քիչ առաջ ես հրապարակեցի 2020 թվականի պատերազմում զոհվածների հաստատված թիվը՝ 3833։ Եվ զավեշտը կայանում է նրանում, որ բազմաթիվ լրագրողներ զանգահարում են գրասենյակ և հարցնում են, թե սա ի՞նչ թիվ է։ Այն դեպքում, որ այս թիվը վաղուց պաշտոնապես հրապարակված է։

Եվ պրոբլեմն այն է, որ այնքան են փորձել այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, այդ սրիկա քաղաքական գործիչները, որ

այս թիվը կարծես թե նորություն լինի, վատ, բայց նորություն լինի։ 2020 թվականի պատերազմի զոհերի պաշտոնական թիվը 3833 է»,- ֆեյսբուքյան իր իր էջում հրապարակած տեսանյութում պարզաբանել է Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը գրել էր․ «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ):

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի:

Հավերժ փառք մեր նահատակներին»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքը և հետևանքները ծածկադմփոց անելու համառ ջանքերի շրջանակներում Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հրապարակել է այդ պատերազմի զոհերի թվի մասին «տեղեկատվություն»։
Հիշեցնեմ, որ մինչ այսօր, պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի ԱՆՎԱՆԱԿԱՆ ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է զոհերի իրական թիվը, ինչպես նաև փորձում է ջնջել իրենց պատճառով եկած նման աղետալի պատերազմի մասին մեր հիշողությունները՝ զոհերին անդեմ դարձնելով և վերածելով լոկ վիճակագրության։
Աստված բոլոր զոհվածների հոգիներին փրկություն շնորհի։
Փառքդ շատ, հայ զինվոր։
Ոչ ոք չի մոռացվելու։
Ոչինչ չի մոռացվելու»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին