▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքենայում հայտնաբերվել է պարեկային ծառայողի դի

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով ՝ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի գնդի պարեկներից մեկի անշնչացած մարմինը:

Ոստիկանության ծառայողի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով: Նախնական վարկածով՝ պարեկային ծառայողը ինքնասպանություն է գործել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հաղորդում է, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 15:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա. «Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին