▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի N1 ստախոսն է. ինքը մոլորված զավակ չէ, ինքը մոլորեցնող գայլ է. Տեր Վրթանես

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի N1 ստախոսն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Երբ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այն մասին, որ նա վախկոտ է, եթե մեկին ասում է՝ համարձակ ես, ուրեմն նա լկտի պահվածք ունի»,- նշեց Տեր Վրթանեսը՝ անդրադառնալով Սրբազանների ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

Հարցին՝ եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանին համարում են մոլորված զավակ՝ արժի՞, որ հոգևորականը նրա մասին այդպես խոսի՝ Տեր Վրթանեսն արձագանքեց. «Ինքը մոլորված զավակ չէ, ինքը մոլորեցնող գայլ է, ինքը գառան մորթով գայլ է»։

Տեր Հոր խոսքով՝ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը զղջա իր արարքների համար՝ չի կարող հատուցել։

«Ինքն Արցախն է հանձնել, ինչպե՞ս պետք է հատուզի զոհերի ընտանիքներին, անհետ կորածների ընտանիքներին, ինչպե՞ս պետք է հատուցի հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց։ Կարծում եմ՝ ինքը դժվարություն կունենա հատուցելու, դժվարություն կունենա դատաստանի  ժամանակ պատասխան տալու»,- ընդգծեց Տեր Վրթանեսը։

***

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը պնդում է՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը կեղծ են, արհեստական բանականությամբ են ստեղծվել։

«Բացի այդ, դա արել են գաղտնալսումից հետ, որպեսզի մարդու մասին հնարավորություն ունենան արհեստական բանականությամբ նման անբարո տեսանյութ պատրաստել, մարդու լողասենյակում տեսախցիկ են դրել, որ մարդուն մերկ նկարեն, կարողանան նման տեսանյութ պատրաստել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Վրթանեսը։

Տեր Հայրը վստահ է՝ այս ամենի նպատակն է թշնամանք տարածել։

Տեր Վրթանեսը նշեց, որ իրենցից շատերին են ապօրինի գաղտնալսել, հետևել ու հետապնդել։

***

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ու մի խումբ հոգևորականներ Մայր Աթոռում են։

Լրագրողների հետ զրույցում Տեր Վրթանեսն ասաց, թե ուզում են, որ Վեհափառ Հայրապետն արդարացի ու ողորմած վճիռ կայացնի բոլոր այն  անձանց նկատմամբ, ովքեր տարբեր կոմպրոմանտների, շանտաժի, ահաբեկման ու սուտ խոստումների զոհ են դարձել։

«Կխնդրենք, որ Վեհափառ Հայրապետը հնարավոինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ ու այնպիսի որոշում կայացնի, որը կբավարարի  հավատացյալ ժողովրդին»,- նշեց Տեր Վրթանեսը։

Տեր Հայրն ասաց, թե եթե ինքը լիներ Վեհափառ Հայրապետը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանները դեռ երեկ կարգալույծ կհռչակվեին ու այս կիրակի վեց նոր եպիսկոպոսներ կօծեր։

«Բայց, փառք Տիրոջը, որ ես չեմ Վեհափառ Հայրապետը, Վեհափառ Հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց ու երկայնամիտ անձնավորություն է, կարծում եմ՝ իրենցից ոմանց նկատմամբ ներողամիտ կլինի, եթե զղջան»,- նշեց Տեր Վրթանեսը։

Տեր Հայրը վստահ է՝ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսներն ահաբեկված են, նրանց առջև ինչ-որ հարցեր են դրել, որոնցով իրենք եկեղեցում համատեղելի չեն։

Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։

Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանդիպման է հրավիրում Սրբազան Հայրերին։ Հանդիպումը նույն օրը կայացավ։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին