▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը ստում է, չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ ԼՂ-ն նշվի Ադրբեջանի մաս»

«Քանդենք «Հայաստանը բանակցել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը» նորածին միֆը, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, սակայն իրականությունը լրիվ այլ է»,- խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հրապարակ եկած միֆերից՝ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով Ղարաբաղի անկախության հարցը չեն փորձել լուծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով, քանի որ ի սկզբանե պարզ է եղել, որ պարտվելու են, իրավական լուծման շանս չկա, մեծամասնությունը Ադրբեջանի կողմից էին, և անհնար էր վերահսկել այնտեղ ընթացող քննարկումները։ «ՄԵնք որոշեցինք, որ եթե կարողանանք հարցը տեղափոխել ԵԱՀԿ-ի հովանու տակ, մենք սկսելու ենք վերահսկել դիվանագիտական գործընթացը, այսինքն որևէ անցանակալի լուծման դեպքում կկարողանանք մեր քվեարությամբ դադարեցնել։ Եվ իսկապես սա փայլուն լուծում էր։ 1992 թվականին մենք անդամագրվեցինք ԵԱՀԿ-ին, ներսում ստեղծվեց Մինսկի խումբը և այդ պահից սկսված ընդունվեց որոշում, որ մենք բացառելու ենք որևէ փաստաթղթում Ղարաբաղի անդամակցությունը Ադրբեջանին կամ որևէ բառակապացություն, որ գրված է ԼՂ, իսկ փակագծում՝ Ադրբեջանի Հանրապետություն»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ բազմամյա գործունեության ընթացքում չկա մի փաստաթուղթ, որում ԼՂ-ի կողքին գրված լինի Ադրբեջան։ «Մեր դիվանագետներն ունեցել են հստակ հանձնարարական՝ ոչնչացնել նման ցանկացած փաստաթուղթ՝ վետոի կիրառմամբ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ասածը կատարյալ սուտ է, մեր դիվանագետները երբեք թույլ չեն տվել որևէ փաստաթուղթ, որտեղ ԼՂ-ն նշվի Ադրբեջանի մաս»։

Դիտեք նաև՝

***

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բանախոսության ժամանակ խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին, կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել Լեռնային Ղարաբաղի դուրսմղումը բանակցային գործընթացից։ Նա վստահեցրեց, որ

1997 թվականին մշակված փուլային լուծման տարբերակը եղել է ավելի ձեռնտու Հայաստանին և Արցախին, քանի որ այն թույլ էր տալիս լուծել անվտանգության ու խաղաղության հիմնական հարցերը, իսկ կարգավիճակի հարցը մնում էր բաց, ինչը դիվանագիտական առումով նշանակում էր, որ որևէ կերպ չի ամրագրվում Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։

«Քի Վեսթի բանակցությունների ժամանակ Քոչարյանը անձամբ խնդրել է ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանին լիազորել իրեն ներկայացնելու նաև Ղարաբաղի անունից, քանի որ քննարկվում էր տարածքների փոխանակման տարբերակ, և Հայաստանն ու Ադրբեջանը որպես անկախ սուբյեկտներ պիտի բանակցեին: Արկադի Ղուկասյանը սկզբում հրաժարվել է, բայց տեղի է ունեցել շանտաժ, Ռոբերտ Քոչարյանն ասելէ ,որ եթե հրաժարվի իրեն լիազորել հանրային է դարձնելու, որ Ղուկասյանի մերժման հետևանքով զրկվել են մի լուծումից, որով ԼՂ-ն դառանալու Հայաստանի մաս։ Ղուկասյանը ի վերջո համաձայնել է լիազորել, դրանից հետո Ղարաբաղը՝ որպես առանձին կողմ, այլևս չի դիտարկվել որևէ պաշտոնական փաստաթղթում:

Դրանից հետո այլևս չեք տեսնի որևէ առաջարկ որ ներկայացվել է Ստեփանակերտին, միայն Երևանին և Բաքվին է ուղղվել», - ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին