▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանության «փայլուն» քաղաքականության արդյունքում՝ խնդիր ունենք Վրաստանով տարանցիկ բեռ անցկացնելու»

«Իշխանության «փայլուն» քաղաքականության արդյունքում տնտեսվարողը խնդիր ունի Վրաստանով տարանցիկ բեռ անցկացնելու հետ կապված»

***

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր չարչրկված ինքնիշխանությունը
Հայ կոնյակագործներն արդեն որերորդ օրն է բողոքում են, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վրաստանի դեսպանատան առջև, քանի որ Վրաստանի իշխանությունները խոչընդոտում են հայկական կոնյակը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանելիս։
Հենց նման իրավիճակներում է դրսևորվում իշխող ուժի միջոցով պետության ինքնիշխանությունը, անկախությունը։
Ակնհայտ է, չէ՞, որ բողոք բարձրացրած քաղաքացիներն որևէ ակնկալիք չունենալով մեր իշխանություններից, ում հարկ են վճարում, գնացել-բողոքում են հարևան երկրի դեսպանատան առջև:
«Ինքնիշխանություն» եզրույթը դրոշակ դարձրած իշխանությունն այնքան արժեզրկեցին մեր պետության ինքնիշխանությունը, որ ՀՀ քաղաքացին, տնտեսվարողն ինքնուրույն է փորձում լուծել իր հարցը՝ դիմելով այլ պետության ներկայացուցչությանը։
Այսպիսի կացության մեջ են մեկ էլ պետություն չունեցող քրդերը (ամենայն հարգանքով քուրդ ազգի նկատմամբ)»:

***

«Ավարտում ենք մեր ակցիան. Կառավարությունից պատասխան ստացանք, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր հարցի լուծումը կկատարվի: Հուսով ենք՝ մինչև վաղը պատասխանը կունենանք»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք՝ կոնյակագործներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան մոտ: Բողոքում էին, որ հայկական արտադրանքը Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացը խոչընդոտվում է:

Նրանք պատրաստվում էին շարժվել Կառավարության շենք:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր կոնյակագործները Վրաստանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա իրականացնելուց հետո շարժվեցին Կառավարության շենք՝ պահանջելով վերացնել Վրաստանի տարածքով հայկական արտադրության խմիչքները արտահանելու խոչընդոտները։
Մոտավորապես 1 շաբաթ առաջ, երբ կոնյակագործները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, ԱԺ ամբիոնից բարձրաձայնեցի այս հարցը, ինչին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավաստիացրեց, որ իրենք կապի մեջ են վրացական կողմի հետ և ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրն օր առաջ լուծվի։
Փաստացի, խնդիրը չի լուծվել, և արդեն 40 օր է՝ այս բիզնեսի ներկայացուցիչները կրում են ահռելի ֆինանսական վնասներ։ Մեքենաները տևական ժամանակ է՝ կանգնած են անցակետում։ Հարյուրավոր աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։
Գործարարները, միայնակ մնալով, ստիպված բողոքի ակցիաներ են իրականացնում Վրաստանի դեսպատանան առաջ, այն պարագայում, երբ հայկական կողմն ինքը պետք է ողջ ջանքերն ուղղեր ապօրինի և անհասկանալի արգելքը վերացնելու ուղղությամբ։
Նշենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, ալկոհոլային խմիչքներն արտահանվում են ԵԱՏՄ և Բալթյան երկրներ, և, այս պարագայում, Վերին Լարսի անցակետում ապրանքների կապարակնիքները պոկելն ու լաբորատոր փորձարկումներ իրականացնելը որևէ հիմնավորում չեն կարող ունենալ։
Խնդրի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որոնք, ունենալով բոլոր կապերն ու հնարավորությունները, բավարար քայլեր չեն ձեռնարկում տնտեսության այս կարևոր ճյուղը փրկելու ուղղությամբ։
Այս ամենը հետևանքն է ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարման։ Քաղաքացին իր հոգսերով օրվա իշխանություններին հետաքրքիր չէ։ Բոլոր ոլորտները տապալած այս խմբակը միայն կարողանում է հարստահարել և տուգանքներ սահմանել՝ դրանք ուղղելով իր բարեկեցության ապահովմանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին