▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե որոշել եք ձեր ընտանիքով զբաղվել քաղաքականությամբ, ավելի լուրջ վերաբերվեք մեր առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին․․․

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսեցի Նարեկ Կարապետյանի ուղերձը, դրանից առաջ նախորդն էի լսել:
Նարեկ ջան, բարեկամական մի քանի դիտարկում:
Նախ այն թեզը, որ մասնավորը ավելի լավ կառավարիչ է, քան պետական հատվածը կեղծ է: Դա կապիտալիստական հասարակարգերի հորինած նարատիվն է, որը փոքր երկրների ենթակառուցվածքները գրավելու համար է հորինվել:
Հաջորդը, օտար երկրի քաղաքացի իմ ազգակիցը չպիտի Հայաստանում ապրող իմ ազգակցի համար որոշումներ կայացնող լինի: Եթե որոշում կայացնողն ու իր հարազատները չեն կրելու իր կայացրած որոշման հետևանքները, ունենալու ենք ավելի անպատասխանատու միջավայր, քան հիմա է: Ուկրաինան ի դեպ, նման ձախողված փորձ ունի, նաև դրա հետևանքը դարձավ ներկայի պատերազմը:
Քաղաքականության մասին: Գոյություն ունի politics և policy, հայերենում, ցավոք, երկուսին էլ քաղաքականություն են ասում: Փոլիտիկսը երազն է, նպատակը, դեպի ուր ուզում ես տանել ժողովրդին և իր պետությանը: Փոլիսին այն բոլոր ճանապարհները, միջոցները և գործիքներն են, որոնք ընտրելու ես փոլիտիկսով դրված երազիդ՝ նպատակներին հասնելու համար:
Մինչ այս քո բոլոր զրույցները, որոնք լսել եմ քաղաքական նոր ուժ ստեղծելու համատեքստում փոլիսիների մակարդակում են, ընդ որում միայն տնտեսական փոլիսիների: Եվ որևէ անդրադարձ չկա փոլիտիկսին, այսինքն քաղաքականությանը:
Ասեմ, որ մեր բոլոր խնդիրները քաղաքական դաշտում են և այս դաշտից են բխում փոլիսիների մակարդակի խնդիրները, նրանք որոնց միայն տնտեսական մասին դու անդրադառնում ես: Մեր քաղաքական դաշտի խնդիրները գոյաբանական են և դրանք տնտեսական քաղաքականությամբ (փոլիսիներով) շտկվողը չեն: Ամբողջովին հակառակն է, տնտեսական դաշտի խնդիրները կլուծվեն, երբ քաղաքական դաշտում պատշաճ որոշումներ կայացվեն:
Ինչ վերաբերվում է ապաքաղաքական մարդկանց քաղաքական որոշումների ներգրավելուն. Մենք հիմա հենց այս մոտեցման ձախողման ականատեսն ենք, քաղաքական Նիկոլը հավաքել է ապաքաղաքական մարդկանց և դարձրել է իր գործիքը, ինքն էլ դիկտատոր:
Եվ վերջապես, բիզնեսմենը չի կարող, ունակ չէ (մտածողության մակարդակում, քանի որ պետությունը փող սարքելու մասին չէ) պետություն լավ կառավարել: Պատմական օրինակները բազում են, դրանցից ամենավառը հենց հիմա մեր աչքի առաջ ԱՄՆ-ում: Ժամանակին Քեննեդին էլ նման մտքեր ուներ, և նշանակեց Ֆորդ ընկերության հաջողակ տնօրեն Ռոբերտ Մկնամարային ԱՄՆ պաշտպանության նախարար: Հետևանքների մասին կարծում եմ տեղյակ ես, տասնյակ հազարավոր ամերիկացիների և միլիոնավոր վիետնամցիների անիմաստ կորսված կյանքեր և պարտված Վիետնամի պատերազմ:
Եթե իրապես որոշել եք ձեր ընտանիքով զբաղվել քաղաքականությամբ, խնդրում եմ ավելի լուրջ վերաբերվել մեր առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին: Երկիրը մահամերձ է և հերթական պոտենցիալ դիլետանտությունը մեզ նոր կորուստներ է բերելու:

***

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նույնպես արձագանքել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը՝ գրելով․ «ԵՐԵՔ ՄԵԾ ՍՈՒՏ Կարապետյանների «Նոր քաղաքական» ուժի կողմից։
Ստորև մտքերը ասել է Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի որդի Նարեկ Կարապետյանը։
ՍՈՒՏ
Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվող առաջին ֆեյք միջոցը լինելու է այն, որ Ռուսասատանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:
ՃԻՇՏ
Կարծում եմ մեր քաղաքացիները շատ լավ հասկանում են, որ ՌԴ-ում պետական և հատկապես Գազպրոմի գնումներով դոլարային միլիարդատեր դարձած մարդը ինչքան անկախ է ՌԴ իշխանություններից։
ՍՈՒՏ
«Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այս հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներից մինչ այսօր, չի կարող էֆեկտիվ լինել 2030 թվականին: Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր. քաղաքականացրել են պետական կառավարումը»,- նշել է նա:
ՃԻՇՏ
Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը կարկառուն ՀՀԿ-ական է, 1999-2008թթ. եղել է պատգամավոր պատգամավոր ՀՀԿ խմբակցությունում, կարճ ժամանակ նաև խմբակցության ղեկավար: 2008-2011 եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ 2012-2018թթ. կրկին եղել է պատգամավոր ՀՀԿ կողմից։ Հիմա ինձ խնդրում եմ ասեք, այս մարդիկ ՀՀԿ կամ «նախկինների» հետ կապ ունեն, թե՞ ոչ։
ՍՈՒՏ
«Երրորդ ֆեյքի մասին կուզենայի ասել, ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է. Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ պետք է Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նույն էլ, ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»,- հավելել է Կարապետյանը:
ՃԻՇՏ
Նախ վարչապետը նման բան չի ասել, նա ասել է, որ ինքը ՀՀ վարչապետն է և ոչ թե համայն հայության, ինչը հենց այդպես էլ կա։ Եվ երկրորդ Սփյուռքը տարեկան 5մլրդ դոլար չի ուղարկում Հայաստան, դա ԲԱՑԱՀԱՅՏ սուտ է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին