▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտքեր, խաղամոլություն․․․Ինչու՞ է Ցուցուլյանի որդին կրակել իր վրա․․․

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Լուրեր տարածվեցին տարբեր լրատվամիջոցներով, որ ինքնասպանության փորձ է կատարել Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի որդին: Լրագրող Վահե Մակարյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ վիճակը ծանր է: Ցուցուլյանին մոտ կանգնած աղբյուրը «Հրապարակին» պատմեց, որ խոսքը` Կամո Ցուցուլյանի փոքր որդու մասին է: Մեր աղբյուրի խոսքով` երիտասարդը մեծ պարտքեր է կուտակել, ըստ ամենայնի, խաղային մոլուցքի պատճառով, ինչի հետեւանք է ինքնասպանության փորձը:

Ուշագրավ է, որ ՆԳՆ-ն փորձում է հերքել կատարվածը եւ դա ներկայացնել որպես դժբախտ պատահար: «Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», հայտարարում է ՆԳՆ լրատվական ծառայությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին