«Արայիկ Հարությունյանը բացահայտ ստախոսությամբ է զբաղվել». Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայնի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ, նոյեմբերի 26-ին․ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆակտոր»-ին տրված հարցազրույցի ընթացքում բազմակի անգամ կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ։
Մասնավորապես, պատասխանելով Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման լրագրողի հարցերին՝ Արայիկ Հարությունյանը բացահայտ ստախոսությամբ է զբաղվել։ Նա հայտարարել է, թե իբր Վազգենի և Նարեկի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը պայմանավորված է վերջիններիս կողմից եթերում հնչեցրած ՍԵՌԱԿԱՆ բնույթի հայհոյանքներով։
Որպես Վազգեն Սաղաթելյանի պաշտպան պաշտոնապես հայտարարում եմ, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն իրենց կողմից հեղինակած «Իմնեմնիմի» հաղորդաշարը վարելու ամբողջ ժամանակահատվածում երբևէ չեն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։
Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը և ամբողջ իշխանական թիմն այս կեղծիքն ու սուտը տարածում են բարձր հետևողականությամբ նպատակ ունենալով ճնշում գործադրելու թե նախաքննական մարմնի, և թե դատարանի նկատմամբ։
Արայիկ Հարությունյանի համար բացատրեմ, թե որն է սեռական բնույթի հայհոյանքը․ Օրինակ՝ որևէ մեկը եթե հրապարակային ասի՝ դու գնա ձեր գոմի էշին «դոմփի» կամ գոմի բոլոր էշերին բռնելու ենք «շինենք», ապա դրանք կլինեն սեռական բնույթի, քանի որ «դոմփել» և «շինել» բառերի իմաստը սեռական բնույթի գործողությունն է։ Մյուս դեպքերում, օրինակ՝ բայց դու ինչ «շան թուլա» դուրս եկար, ապա սա չի լինի սեռական բնույթի, քանի որ «շան թուլա» բառակապակցությունն արտահայտում է բարոյական օրենքներից զրկված մեկի ժառանգը լինելու հանգամանքը»։