Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Լրագրող Հասմիկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Խաղաղությունն է» եկել: Այս ադրբեջանցի երգչուհուն արդեն քանի օր է՝ ադրբեջանական սոցցանցերում և լրատվամիջոցներով հոշոտում են այն բանի համար, որ 12 միավոր է տվել Աստանայում կայացած ինչ-որ երգի մրցույթում և գրկել ՀԱՅԻ/Սարո Գևորգյանին-խմբ․/: Հասցրին այն բանի, որ այս աղջիկը ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից: Քոմենթներում գրում են՝ «դավաճան», «սա սպառնալիք է Ադրբեջանի անվտանգությանը», «ինչպես կարող էիր հայի գրկել, այ անուղեղ», «հայ մեր ոխերիմ թշնամին է, Խոջալուի ջարդերը մոռացար» և նմանատիպ բովանդակության հարյուրավոր մեկնաբանություններ:
Թե բա 300 000 ադրբեջանցի գա Հայաստան, թե բա հայկական պատվիրակություն է գնացել Բաքու, թե բա Հայաստանի տարածքով ազիկներ գնան-գան, թե բա ազիկների տարածքով բեռներ մտնեն Հայաստան, թե բա անասնակեր են ուղարկել Հայաստան. բա մեր կենդանիներն էլ պետք է սնվեն...»։


