Նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Տաշիրի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է:
Ժամեր անց երեխայի 36-ամյա հայրը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ երեխան մահացել է նշված բժշկական կենտրոնի բժիշկների անգործության և բժշկական սխալի պատճառով:
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:


