ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարօրինակ զուգադիպությո՞ւն էր, թե՞ ճակատագրի հեգնանք, բայց Նիկոլի երևանյան ասուլիսից ընդամենը երեք օր անց հայտարարություններով հանդես եկավ նրա «կառուցողական բարեկամը»։ Այնպիսի մի ելույթով, որ եթե անկեղծ լինենք, ծաղրելը դեռ շատ մեղմ բնութագրում է. նա օկուպացված Շուշիից պարզապես պատռեց Փաշինյանի «խաղաղության» պատրանքը։ Ալիևն իր ցինիկ ժպիտով ու սատանայական քրքիջով բաց տեքստով նվաստացրեց Փաշինյանին՝ ասելով. «Փաշինյանը, որն այժմ ասում է՝ Ղարաբաղը պետք էր Ադրբեջանի մաս ճանաչել ավելի շուտ, 2019-ին հայտարարեց՝ «Ղարաբաղը (Արցախը) Հայաստան է և վե՛րջ»՝ այդպիսով ստորագրելով, ինչպես ասում են, իր համար դժվար կյանքի տակ»։ Ըստ էության՝ այսպիսով ոչ միայն հեգնում էր Փաշինյանին, այլ բացահայտորեն մատնանշում էր, թե ինչպես է հենց այդ հայտարարությունը դարձրել իր պատերազմի օրինականացման գործիքը։ Այսինքն՝ Նիկոլի՝ ամբոխահաճո «հայեցի» ճիչը վերածվել է ռազմավարական նվեր Բաքվի համար։ *** |
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիվանագիտական/ պետական վարվեցողության և բազմադարյան նորմերով ընդունված չէ վիրավորել և ծաղրել մյուս պետությունների ղեկավարներին: Եթե նույնիսկ դիմացինդ թշնամի պետության ղեկավարն է: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակաֆաշիստական կոալիցիայի ղեկավարներ Ռուզվելտը, Չերչիլը և Ստալինը Գերմանիայի ղեկավարին ասում էին պարոն կանցլեր: Բացառիկ դեպք էր, երբ պատերազմից հետո, երբ գահավիժում էին խորհրդա- ամերիկյան հարաբերությունները և սկսվել էր սառը պատերազմը, մի առիթով Թրումանը Ստալինին դև անվանեց, բայց լուրջ քննադատության արժանացավ: Այժմ ինձ համար շատ տարօրինակ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային ծաղրելու վարքագիծը: Լինելով բարձրագույն կրթությամբ միջազգայնագե/դիվանագետ և պետության գործադիր իշխանության երկարամյա ղեկավար նա հաստատ գիտի միջպետական հարաբերություններում վարվելակերպի կանոնները: Ուրեմն ինչու է այդպես վարվում, այն էլ երկկողմանի բանակցությունների և սպասվելիք խաղաղության պայմանագրի կնքման այս վճռորոշ պահին: Հավանաբար նրա համար ընդունելի չէ միջանցքի վերահսկողությունը ամերիկյան կառույցին հանձնելու պլանը: Կան նաև նախապայմաններ, սահմանադրություն, Մինսկի պումբ և այլն, որոնցից հետո միայն նա կգնա պայմանագրի ստորագրման: Ամեն դեպքում ծաղրանքը ի ցույց է դնում ադրբեջանական կողմի չկամությունը: Դեռ խաղաղության պայմանագիր չեն ուզում: Ուրիշ բացատրություն դժվար, թե գտնվի»: |
***
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իլհամ Ալիևը բռնել է Աբուլֆազ Էլչիբեյի հակառուսական և հակաիրանական ուղին։ Այսպես, նա |
***
Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը ռսների ձեռքով հայաթափեց Արցախը, հիմա էլ աշխարհին ներկայանում է «ռսի դեմ ազատամարտիկ»։ Իսկ ինչո՞ւ է լռում Փաշինյանը։ Պուծինը չնեղանա՞: «Հա՞ց է կիսել» հետը»։ |