Տաջիկստանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի (ОМОН) նախկին հրամանատարը՝ Գուլմուրադ Խալիմովը, ումից երկար ժամանակ տեղեկություն չկար, միացել է Իսլամական պետության զինյալներին: Մայիսի վերջին Իսլամական պետության կողմից տարածված տեսանյութում Խալիմովը կոչ է անում Տաջիկստանում գտնվող իր գաղափարակիցներին ջիհադի դուրս գալ ներկայիս տաջիկստանյան իշխանությունների դեմ՝ նշելով, որ այստեղ (Սիրիայում և Իրաքում) շատ են Խորասանից (ԻՊ-ի կենտրոնասիական տարածքները) եկած իսլամականները, որոնք անհամբեր սպասում են Տաջիկստանում սկսվելիք ջիհադական պայքարին: ԻՊ-ը կարևորում է Կենտրոնասիական տարածաշրջանում ջիհադական պայքարի ծավալումը, որի համար նպաստավոր է նաև Տաջիկստանը: Այդ է վերոհիշյալ տեսանյութերի տարածման պատճառը, որտեղ առանցքային դիրքերում են Տաջիկստանի պետական համակարգում բավական բարձր դիրք զբաղեցրած իսլամականները:
Տաջիկստանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի նախկին հրամանատարը միացել է ԻՊ զինյալներին
Տաջիկստանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի (ОМОН) նախկին հրամանատարը՝ Գուլմուրադ Խալիմովը, ումից երկար ժամանակ տեղեկություն չկար, միացել է Իսլամական պետության զինյալներին: Մայիսի վերջին Իսլամական պետության կողմից տարածված տեսանյութում Խալիմովը կոչ է անում Տաջիկստանում գտնվող իր գաղափարակիցներին ջիհադի դուրս գալ ներկայիս տաջիկստանյան իշխանությունների դեմ՝ նշելով, որ այստեղ (Սիրիայում և Իրաքում) շատ են Խորասանից (ԻՊ-ի կենտրոնասիական տարածքները) եկած իսլամականները, որոնք անհամբեր սպասում են Տաջիկստանում սկսվելիք ջիհադական պայքարին:
ԻՊ-ը կարևորում է Կենտրոնասիական տարածաշրջանում ջիհադական պայքարի ծավալումը, որի համար նպաստավոր է նաև Տաջիկստանը: Այդ է վերոհիշյալ տեսանյութերի տարածման պատճառը, որտեղ առանցքային դիրքերում են Տաջիկստանի պետական համակարգում բավական բարձր դիրք զբաղեցրած իսլամականները:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին