▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը ոտնձգություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ

Սեպտեմբերի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության տվյալ մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզում գործող կրթահամալիրներից մեկում աշխատակիցը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահաս սովորողի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության նշված կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը 16-ամյա սովորողի կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, հպվել նրան, ձեռքը տարել սեռական օրգաններին և համբուրել շուրթերը։ Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տվյալ մարզի քննչական վարչություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին