
|
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի գիտություն քայլիստկա Ռուզանի՝ ասեմ, որ շատ լավ է, որ իր նմանի համար կաթողիկոսի գահը թափուր է... Շատ վատ կլիներ, եթե սույն արժեհամակարգ ունեցող կնիԳը և նրա նմանները, որոնց մեջ ահռելի թիվ են կազմում աղանդավորները, Գարեգին Բ-ին համարեին կաթողիկոս... *** «Ես չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանն իմ կաթողիկոսն է, ես իր ընտրման առաջին իսկ օրից չեմ համարել իրեն իմ կաթողիկոսը։ Միշտ փոքրիկ գրառումներով խոսել եմ այդ մասին, իսկ երբ Հանրապետության վարչապետը խոսել է այդ մասին, ես իմ համաձայնությունն եմ հայտնել և այս պահին էլ չեմ հրաժարվում»,- 24TV-ի եթերում ասել էր ՔՊ-ական նորընտիր պատգամավոր Ռուզաննա Երեմյանը՝ շարունակելով. «Մենք արդեն կաթողիկոս չունենք. իմ և հասարակության բազմաթիվ անդամների համար, ՀՀ քաղաքացիներից շատերի համար այսօր կաթողիկոսական գահը թափուր է»: |


