▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա դեկրետի մեջ է իմ կինը...Ռուբեն Ռուբինյան

Իմ կինը Ազգային ժողովում աշխատել է ինձնից առաջ, այսինքն՝ երբ ես դեռ այստեղ չէի, ինքն այստեղ աշխատում էր․ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հիմա դեկրետի մեջ է իմ կինը և, ամենայն հավանականությամբ, դեկրետից հետո չի վերադառնա այլևս Ազգային ժողով»,- հայտնեց Ռուբինյանը:

 Անդրադառնալով ընդդիմության հետ աշխատանքին՝ նշեց՝ իր նպատակը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ։

«Ես կարծում եմ, որ թու–թու–թու, այս երկու օրերը վատ չեն ընթանում։ Ես իմ գոհունակություն եմ հայտնում այդ առումով։  Ես ընդդիմությանն առաջարկել եմ այս տրամաբանությամբ, բայց նաև ասել եմ՝ եթե ընդդիմությունն ընտրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաև այլ տրամաբանության։ Ես ուրախ եմ, որ դրա կարիքը մինչ այս պահը չի եղել»,-ասաց նա։

***

Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ սեփական աշխատավարձից և պարգևավճարներից հրաժարվելու մասին հայտարարությանը։ 

«Չկա նման մեխանիզմ, և պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ պատգամավորը կարող է ստանալ գումարը և այն փոխանցել այլ անձի, ինչն արդեն իր անձնական գործն է։

Ռուբինյանն ասաց, թե, ի տարբերություն ոմանց, ինքն ու իր խմբակցության անդամները եկամտի այլ միջոցներ չունեն։ 

«Մենք՝ մեր խմբակցության պատգամավորներս, չունենք եկամտի այլ աղբյուր։ Համենայն դեպս, օրինակ՝ ես չունեմ եկամտի այլ աղբյուր, քան աշխատավարձն է, և, ցավոք, չեմ կարող հրաժարվել աշխատավարձից»,- նշեց Ռուբինյանը՝ հումորով հավելելով, որ եթե հարուստ լիներ, միգուցե կարողանար նման քայլի դիմել։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին