▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ մոտ երկընտրանքի հարց է․ թողնես անպատասխան, իր ասած սուտը մնա՞, թե՞ գնաս ամբիոնից խոսես 96, 97 թվականների մասին․․․

«Գալով այստեղ՝ ընդհանրապես նպատակ կամ պատկերացում չի ունեցել, որ կարող է իշխանություն փոխվել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի խոսքին, թե՝ «Ռոբերտ Քոչարյանը, Լաչինի միջանցքն անցնելու պահից սկսած, մտածում էր՝ իշխանությունը ոնց վերցնի Լևոն Տեր-Պետրոսյանից»։ «Գիտեք, մի կողմից այնպիսի սուտ բաներ են ասում, որոնց ուզում ես անդրադառնալ, մյուս կողմից ասում ես՝ լավ, մեր ժողովուրդը պիտի նստի, նայի, թե, ասենք, 96-ին ինչ ա եղե՞լ։ Անկեղծ, ինձ մոտ երկընտրանքի հարց է․ թողնես անպատասխան, իր ասած սուտը մնա՞, թե՞ գնաս ամբիոնից խոսես 96, 97 թվականների մասին»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

***

«96-ից հետո, որպես ընտրությունների արդյունքում ճգնաժամը հաղթահարելու լուծում, Լևոն Տեր-Պետրոսյանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանին պետք ա հրավիրի ՀՀ ու նշանակի վարչապետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի: Կարծում եմ՝ սխալվեց. Քոչարյանը, Լաչինի միջանցքն անցնելու պահից սկսած, մտածում էր՝ իշխանությունը ոնց վերցնի Տեր-Պետրոսյանից. դա ակնհայտ էր»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, ապա անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանություններին, խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, հետագա զարգացումների:

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթի սկզբում խոսել էր 2008-ի մարտի 1-ի մասին՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահի որդի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի երեկվա ելույթին:

***

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, շարունակելով խոսքը 90-ականներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, խոսեց Հոկտեմբերի 27-ի մասին. «Ոճրագործությունից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ, մեկը մահանում է ԱՄՆ-ում, բժշկուհին՝ չգիտեմ որտեղ, մյուսը՝ ավտովթարից»,- ասաց պատգամավորը: «Բայց ո՞ւր կորավ Ալիկ Հարությունյանը, ո՞վ աջակցեց, ո՞ւր ա Ուզունյանը, սրանք կարևորագույն մարդիկ են, որոնք ազդել են քննության ընթացքի ու այն շեղելու վրա, և դրա հիմնական ճարտարապետը եղել է Աղվան Հովսեփյանը»,- հավելեց նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին