▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդյո՞ք «Շենգավիթ» ԲԿ-ն ունի «փողերի հետևից գալացող» աշխատակիցներ». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանում կացության կարգավիճակ ունեցող Հնդկաստանի քաղաքացի ծննդկանը որոշեց ծննդաբերել Շենգավիթ բժշկական կենտրոնում:
Ընդունարանում ծննդկանից վերցրեցին պահանջվող փաստաթղթերը և հարցրեցին, թե արդյոք վերջինս ունի «նախընտրած բժիշկ»: Բացասական պատասխանը լսելուց անմիջապես հետո ընդունարանի աշխատակիցն ասաց, որ Հայաստանում ծննդաբերության հետ կապված բուժսպասարկումն անվճար է: Ծննդկանը իր համաձայնությունը տվեց ծննդաբերել «Շենգավիթ» ԲԿ-ում: Ընդունեցին: Հարկ եմ համարում շեշտել, որ, եթե բուժսպասարկումն անվճար չլիներ, ապա ծննդկանը կնախընտրեր ծննդաբերել այլ ԲԿ-ում:
Որոշ ժամանակ անց հերթապահ բժիշկ Ավանեսովա Նաիրան հայտարարեց, որ ծննդկանն ունի նախընտրած բժիշկ (՞՞՞), որը քեֆ-ուրախության սեղանը լքել և եկել է ԲԿ: Ծննդկանի հարազատները հերքեցին այդ վարկածը` ծննդկանը «նախընտրած բժիշկ» չունի: Ավանեսովա Նաիրան պնդեց, որ «նախընտրած բժիշկը» հիվանդանոցում է հենց այդ ծննդկանի պատճառով: Վերջինիս հարազատները հորդորեցին փոխանցել «նախընտրած բժշկին», որպեսզի վերջինս շարունակի քեֆ-ուրախությունը: Ավանեսովա Նաիրան էլ ասաց, որ չի հավատում «Շենգավիթ» ԲԿ-ի ընդունարանի աշխատակիցների` ծննդաբերության անվճար լինելու պնդմանը և հայտարարեց, որ «փողերի հետևից կգան»: Ո՞վ կգա` գողականնե՞րը: Ի պատասխան այդ հարցին Ավանեսովա Նաիրան բազմաբովանդակ լռեց:
Լավ, մի կողմ թողնենք Ավանեսովային: Ի՞նչ է ենթադրում «ՀՀ-ում կացության» կարգավիճակը, ի՞նչ իրավունք է այն տրամադրում կամ ո՞ր իրավունքն է սահմանափակում, ինչո՞ւ են «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկն ու ընդունարանն իրարամերժ պնդումներ անում, որտե՞ղ և ի՞նչ առիթով էր «նախընտրած բժշկի» քեֆ-ուրախությունը, ի՞նչ ակնկալիքով էր վերջինս միջոցառումից վերադարձել ԲԿ և, ի վերջո, արդյո՞ք «Շենգավիթ» ԲԿ-ն ունի «փողերի հետևից գալացող» աշխատակիցներ:
ԲԿ-ի ընդունարանի աշխատակիցը մեկ անգամ ևս պնդեց, որ, եթե ծննդկանը չունի «նախընտրած բժիշկ», ապա վերջինիս բուժսպասարկումն անվճար է: Որտե՞ղ և ի՞նչ քեֆի էր մասնակցում ծննդկանի, իբր, «նախընտրած բժիշկն» ընդունարանի աշխատակիցը չգիտեր: Վերջինս չգիտեր նաև, թե ովքեր են «Շենգավիթ» ԲԿ-ի «փող ստացողները»:
Ծննդկանը ծննդաբերեց: Օդում կախված մնաց հարցեր, որոնք առաջացան Ավանեսովա Նաիրայի «թեթև ձեռքով»: Կարծում եմ` «նախընտրած բժշկի», քեֆ-ուրախության, «փող ստացողների» և, ի վերջո, օրենքի միատեսակ կիրառման և մեկնաբանման հետ կապված հարցերը պետք է հանրության և ՀՀ առողջապահության նախարարությունում որպես նախարար աշխատող Անահիտ Ավանեսյանի ուշադրության կենտրոնում լինեն:
Այլ կարծիք լինել չի կարող:
ՀԳ. Այս պահին ծննդկանը «Շենգավիթ» ԲԿ-ում է: Հույս ունեմ, որ այս գրառումից հետո վերջինիս լուրջ կվերաբերվեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին