▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում, ասեմ՝ ինչ կարող ես անել». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ պայմանական «Մկո»-ն չի բարձրացնում հանրային կարևորության հարցեր, չի խոսում ազգային դավաճանության կամ քաղաքական կալանքների կամ իշխանության չարաշահման մասին, մի օր իր դուռն է թակում պայմանական «նիկոլը» ու սկսում է «մուննաթով» խոսել պայմանական «Մկո»-յի բեմադրած ներկայացման գեղարվեստական որակներից։
Այս առումով, իհարկե, պայմանական «Մկո»-յին լրիվ հասնում ա, ու հեչ անարդար չի էս ամենը։
Հույսս էն ա, որ բոլոր պայմանական «Մկո»-ները մի լավ կմտածեն էս ամենի մասին ու հետևություններ կանեն։ Գոնե մեկը, էրկուսը հետևություններ կանեն։
Հ․Գ. Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում։ Ասե՛մ ինչ կարող ես անել, բայց միայն՝ մեր մեջ։ Կարող ես հենց էսօր ժամը 15:30-ին գալ Մասիվի դատարան ու ներկա լինել էրեկվա ցիլոյով «ստանիսլավսկու» բեմադրած ներկայացման արարներից մեկին՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատին։ Չէ՞ որ, որքան գիտեմ, դու էլ ես լենինականցի, ու եթե ճիշտն ես ուզում իմանաս՝ շուտ պիտի գայիր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին